Կարիերայի կենտրոն

Կարիերայի կենտրոնը պարտավորվում է հրապարակավ տեղեկացնել ԵՄՀ-իուսանողներին և շրջանավարտներին համապատասխան աշխատանքների մասին:Կենտրոնը նաև գործնական նպատակով անց է կացնում վերապատրաստման դասընթացներ` ներառյալ CV/RESUME գրելը, հարցազրույց անցնելու հմտություններ ուսուցանելը, ուսանողներին աշխատանքային շուկայի փոփոխություններին իրազեկելը, բոլոր հնարավոր գործատուների մասին տեղեկատվություն ապահովելը և այլն:Ուսանողները կարող են դիմել Կարիերայի կենտրոն` խորհուրդներ և տեղեկություններ ստանալու. որտեղ անցկացնել արտադրական պրակտիկան,հասանելի փոխանակման ծրագրերի վերաբերյալ, հասանելի մասնագիտական թրեյնինգների վերաբերյալ,ինչպես գրել ճիշտ Resume/CV, ինչպես գրել նպատակը հիմնավորող նամակ,որտեղ կարելի է աշխատանք գտնել:Կարիերայի կենտրոնի բոլոր ծառայությունները անվճար են: Երբ ուսանողներն ավարտում են, Կարիերայի կենտրոնը գրանցում է նրանց տվյալները ԵՄՀ-ի շրջանավարտների ցուցակում` հետագա մասնագիտական կյանքում օգնելու համար: Այս կենտրոնը հրատարակում է շրջանավարտներին նվիրված ամսագիր և տարեկան մեկ անգամ կազմակերպում ճաշկերույթ:
|
|
||



















