engarm



Համալսարանում գործող հասարակական կազմակերպությունները.

Հայաստանում աշխատանքի ընդունվելու համար...

 

1. Գնացեք ժամանակին, բայց ոչ շատ վաղ 

Եթե հարցազրույցի եք հրավիրված ,ասենք, առավոտյան 9, ժամանեք 8.45 –ից 9-ն ընկած ժամանակահատվածում, ոչ շուտ: Հնարավոր է ` Դուք անհանգստություն եք պատճառում անձնակազմին. հարցազրույցը նախապատրաստելը նույնքան դժվար է , ինչքան հենց հարցազրույցին մասնակցելը: Այնպես որ եթե շուտ եք ժամանել, մի փոքր զբոսնեք` մտքերը կարգի բերելու և թարմանալու համար:

2. Պատրաստ եղեք այլ թեկնածուների հանդիպելու

Բազում ակադեմիական հարցազրույցների դեպքում գործում է ողջ օրվա ֆորմատը. այն է` Դուք հանդիպելու եք և համագործակցելու եք այլ թեկնածուների հետ: Աշխատեք չշփոթվել նրանց ներկայությունից, խոսակցության թեման ինքնըստինքյան կլինի Ձեր ներկայիս աշխատանքը,աշխատանքի որոնման պատմությունը, Ձեր անցկացրած հարցազրույցների քանակը և այլն, բայց Դուք աշխատեք զրույցը Ձեզ հարմար ուղղությամբ վարել ` միևնույն ժամանակ հանգիստ ու սիրալիր մնալով: Անկեղծ եղեք Ձեր մասնագիտության բնագավառի վերաբերյալ, բայց ոչ երբեք այն հատկանիշների վերաբերյալ, որոնց շնորհիվ Դուք վեր եք կանգնում մնացածից:

3. Դանդաղ խոսեք

Թե́ ներկայանալիս, թե́ հարցազրույցի ընթացքում սովորականից դանդաղ խոսեք: Հավանաբար Դուք լավ հռետոր եք` համոզիչ խոսելու կարողությամբ, բայց անսովոր հուզմունքի պատճառով կարող եք արագ խոսել:

4. Նայեք զրուցակցի աչքերին

Նույն այդ հուզմունքի պատճառով հնարավոր է ` ավելի հաճախ նայեք թղթերին կամ Էկրանին, քան լսարանին: Հիշեք, դասախոսության, սեմինարի կամ որևէ նյութի ներկայացման ժամանակ անհրաժեշտ է հայացքն ուղղել լսարանին` հատկապես հարցերին պատասխանելիս: Այդ դեպքում վստահ և համոզված կթվաք: Հավասարապես նայեք բոլորին, մի́ սևեռեք Ձեր հայացքը մեկ անձի վրա: Ձեզ բնական պահեք:

5. Ընդունեք, եթե ինչ-որ բան չգիտեք

Եթե հարցազրույցի ընթացքում Ձեզ կտրվեն հարցեր, որոնց պատասխաններում վստահ չեք, ասեք այդ մասին: Մի́ փորձեք խուսանավել “քաղաքական ոճով” ` հարցերին անուղղակի պատասխանելով կամ այլ հարցի պատասխանելով: Ավելի լավ է` խնդրեք վերափոխել հարցը, կամ պարզասրտորեն ընդունեք, որ չգիտեք պատասխանը: Հարցազրույցը վարողները կգնահատեն Ձեր ազնվությունը:

6. Ձեր հետազոտությունը վստահորեն քննարկեք

Կարևոր է Ձեր անցյալի, ներկայիս կամ ապագայում կատարվելիք հետազոտությունների մասին վստահորեն խոսելը, և եթե Դուք լավ եք պատրաստվել հարցազրույցին, դա խնդիրներ չի առաջացնի: Համոզվեք, որ Ձեր նախագծերը ներկայացնում եք անշտապ, և կապեք դրանք այն պաշտոնին,որի համար հարցազրույցի եք հրավիրված: Հիշեք, որ ընդունող հանձնաժողովը թեև բարձրագույն կրթություն ունեցող անձանցից է բաղկացած, բայց պարտադիր չէ, որ նրանք Ձեր բնագավառի նեղ մասնագետներ լինեն, այնպես որ զեկույցը համապատասխան կերպ պատրաստեք:

7. Առաջարկեք ուսուցում

 Դասավանդման հետ առնչվող պաշտոն ստանալու համար պետք է նախապատրաստեք տեղեկություններ այն մասին, թե ինչ կարող եք առաջարկել ուսուցման ընթացքում , բայց որոշ դեպքերում դա կարող է Ձեզ հանկարծակիի բերել: Ամեն դեպքում աշխատեք հանդես գալ որպես վստահ և խանդավառ ուսուցիչ: Ոչ մի պարագայում մի քննարկեք որևէ աշակերտի անձնական պատմությունը ( սակայն կարող եք որոշ դեպքերի օրինակներ բերել, երբ խորհուրդներ եք տվել), քննադատաբար մի արտահայտվեք Ձեր նախկին կամ ներկայիս աշխատավայրի վերաբերյալ:

8. Խանդավառություն ցուցաբերեք

 Խանդավառությունը հաջողության բանալին է. անընդհատ ժպտացեք: Նյարդերի պատճառով որոշ մարդիկ կարող են հարցազրույցի ընթացքում ճնշված թվալ, այնինչ հնարավոր է , որ նրանք պարզապես բնույթով հանգիստ մարդիկ են: Աշխատեք, որ դա անվստահություն կամ անգամ խուսափողություն չթվա: Օրինակ, հարցազրույցի ընդմիջման ժամանակ գնացեք համալսարանի գրադարան կան հետազոտական լաբորատորիաներ, ցույց տվեք, որ գործին առնչվող հետազոտություն եք կատարել:

9. Սիրալիր եղեք

 Սիրալիր լինելը գուցե ակնհայտ է թվում, բայց հաճախ հեշտ է մոռանալ, որ գործատուները նախ և առաջ փնտրում են մարդկային էակ, որը կհամապատասխանի իրենց բաժնում աշխատելուն: Դուք շատ ժամանակ եք նրանց հետ շփվելու , և նրանք ցանկանում են համոզվել, որ Դուք համեստ ու հասանելի անձնավորություն եք: Ակադեմիական հարցազրույցները մրցակցային են, բոլոր թեկնածուները բարձր որակավորված են (եթե ոչ գեր-որակավորված), ուստի հենց մարդկային հատկանիշներն են, որ էական կարող են լինել:

0. Ավարտեք դրական նոտայով

Եթե անգամ Ձեզ թվում է, թե հարցազրույցը ձախողվել է , աշխատեք հեռանալ բարձր տրամադրությամբ: Շնորհակալություն հայտնեք հանձնաժողովին Ձեզ ժամանակ հատկացնելու համար և նշեք, որ կսպասեք նրանց զանգին: Կարող եք նաև ասել, որ այդ օրը համարում եք դժվարին, բայց խոստումնալից: Ամուր սեղմեք հանձնաժողովի անդամների ձեռքերը և նայեք նրանց աչքերին: Դա ավելի ամուր կմնա նրանց մտքում, քան առանց մի բառ ասելու հեռանալը:

 


Վերջին փոփոխություն 28.06.2010 15:17 Տպել էջը