engarm



Համալսարանում գործող հասարակական կազմակերպությունները.

Հայաստանում աշխատանքի ընդունվելու համար...

 

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 Եվրասիա միջազգային համալսարանի կարիերայի և միջազգային կենտրոնների համատեղ աշխատանքի միջոցով բուհում հատուկ ուշադրություն է ցուցաբերվում պրակտիկ գործունեությանը, որն իրականացնում են`

  • ԵՄՀ ուսանողները,
  • ԵՄՀ կողմից հյուրընկալվող պրակտիկանտները:

Ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան իրականացնում են բուհի համագործակից կազմակերպություններում, իսկ ԵՄՀ կողմից հյուրընկալվող պրակտիկանտները գործունեություն են ծավալում հենց բուհում: Այսպիսով, Եվրասիա միջազգային համալսարանը ոչ միայն կազմակերպում է իր ուսանողների ուսումնական պրակտիկան իրենց գործունեության ոլորտում առաջատար կազմակերպություններում, այլ նաև ինքն է հանդիսանում նման կազմակերպություն գիտակրթական գործունեություն իրականացնել ցանկացող պրակտիկանտների համար ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտասահմանից:

Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների պրակտիկայի բնույթը որոշվում է բուհի կարիերայի և միջազգային կենտրոնների կողմից իրականացվող վերլուծություն ների արդյունքում: Կենտրոնները պարբերաբար վերլուծության են ենթարկում`

  • աշխատաշուկայի պահանջները, վերջիններիս փոփոխման հնարավորությունները,
  • ուսանողների պրակտիկան կազմակերպելու առնչությամբ ԵՄՀ համագործակից կազմակեպությունների պահանջները և առաջարկները,
  • ԵՄՀ ուսանողների գիտական և գործնական հետաքրքրությունները:

Ավելին

 

Վերջին փոփոխություն 20.07.2010 13:47 Տպել էջը