engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.

 

Վերլուծության արդյունքում ստացված տվյալների հիման վրա ԵՄՀ կարիերայի կենտրոնը բուհի ուսանողներին`

  • մատուցում է խորհրդատվական ծառայություն
  • պայմանագրեր է կնքում ուսումնական պրակտիկան իրականացնել պատրաստվող ուսանողների և այդ ուսանողներին իրենց աշխատանքներում ներգրավել պատրաստվող կազմակերպությունների հետ
  • վերահսկում ուսանողի ուսումնական պրակտիկայի իրականացման գործընթացը
  • ուսանողին մատուցում ընթացիկ խորհրդատվական ծառայություն
  • գնահատում ուսանողի ուսումնական պրակտիկայի որակը և արդյունավե­տությունը:

Նշված գործունեությունը միտված է ԵՄՀ ուսանողների համար առավելագույնս հասանելի դարձնել տեսական գիտելիքները կիրառելու, գործնական գիտելիքներ և աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորությունը:

Ուսանողները նաև ներկայանում են աշխատատուին և հնարավորություն ստանում ժամանակի ընթացքում պրակտիկանտի դերը աշխատակցի դերով փոխարինելու: ԵՄՀ կարիերայի կենտրոնն իր գործունեությունն ուղղում է նաև այս հարցում իր ուսանողներին օգնելուն և նրանց աշխատանքով ապահովելը համարում իր հիմնական նպատակներից մեկը:

 

ԵՄՀ կողմից հյուրընկալվող պրակտիկանտներ

Եվրասիա միջազգային համալսարանում գիտակրթական պրակտիկ գործունեություն իրականացնել ցանկացող անհատների (նաև կազմակերպությունների ներկայացուցիչների) աշխատանքները կազմակերպում են բուհի կարիերայի և միջազգային կենտրոնները: Գիտակրթական պրակտիկան ենթադրում է պրակ տի կանտ ների կողմից կրթական ծրագրերի իրականացում ԵՄՀ-ում: Նրանք կարող են

  • դասախոսություն կամ դասախոսությունների շարք ունենալ արդեն առկա դասընթացների շրջանակներում
  • բուհում տեղայնացնել իրենց կողմից մշակվող դասընթացներ
  • մասնակցել ԵՄՀ ստորաբաժանումների աշխատանքներին և այլն:

Ուսանողների փոխանակման ծրագրերը թույլ են տալիս տվյալ ուսանողին ապրել օտար երկրում, ծանոթանալ տվյալ երկրի մշակույթին և լեզվին, ինչպես նաև ձեռք բերել ակադեմիական գիտելիքներ: Այս ծրագրերը կոչվում են «փոխանակման», որովհետև նպատակը տարբեր երկրների ուսանողների փոխանակումն է: Կան ուսանողներ, ովքեր ակադեմիական կրեդիտ են ստանում այլ երկրում սովորելիս:

 Երկարաժամկետ փոխանակում

Երկարաժամկետ փոխանակումը տևում է վեցից տաս ամիս կամ մեկ ամբողջ տարի: Երկարատև փոխանակման ժամանակ դիմում-հայտերը սովորաբար ընդունվում են մեկնելուց 10 ամիս առաջ, բայց երբեմն նույնիսկ չորս ամիս առաջ:

Դիմում-հայտի և հարցազրույցի միջոցով տվյալ համալսարանն ընտրում է այն մասնակիցներին, ովքեր կկարողանան լինել լավագույն դեսպանները օտար երկրում:

Շատ ծրագրեր նպատակաուղղված են նրան, որ փոխանակվող ուսանողը սովորի այն երկրի լեզուն, որն ընտրել է, սակայն, հաղոդակցման պահանջները տարբեր են. որոշում է կայացնում այն համալսարանը, որին դիմել է փոխանակվող ուսանողը:

Կարճաժամկետ փոխանակում

Կարճաժամկետ փոխանակումը սովորաբար տեղի է ունենում ամռան ամիսներին` հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում: Ուսանողները համալսարան չեն հաճախում, փոխարենը նրանք ծանոթանում են տվյալ երկրի մշակույթին և տեսարժան վայրերին: Երբ վերադառնում են իրենց երկիր, հովանավորներին են ներկայացնում այն ամենը, ինչ սովորել են:

Ծախսերը

Ծախսերը տարբեր են լինում` կախված ծրագրի տևողությունից, բովանդակությունից և այլ գործոններից:

Փնտրու՞մ եք պրակտիկայի վայր:

Եթե Դուք միջազգային պրակտիկանտ եք, ուղարկեք Ձեր դիմում-նամակը, ինքնակենսագրությունը և մեկ էջանոց ռազմավարությունը, որը Դուք պատրաստվում եք իրականացնել ԵՄՀ-ում, հետևյալ էլ. հասցեին`international.centre@eiu.am:

Եթե Դուք տեղի պրակտիկանտ եք, ուղարկեք Ձեր դիմում-նամակը, ինքնակենսագրությունը և մեկ էջանոց ռազմավարությունը, որը Դուք պատրաստվում եք իրականացնել ԵՄՀ-ում, հետևյալ էլ. հասցեին`career.centre@eiu.am:

Դիմում-հայտը կարող եք բեռնել:

Եթե Ձեր նկարագիրը համապատասխանում է մեր ընթացիկ պրակտիկայի պահանջներին, մենք կզանգահարենք Ձեզ հարցազրույցի հրավիրելու համար:

Հարցազրույցի ժամանակ մենք միասին կկատարենք նպատակադրում, որից պարզ կդառնա, թե ինչպիսի պրակտիկա է Ձեզ անհրաժեշտ:

Հարցազրույցի արդյունավետ անցկացման համար, ծանոթացեք մեր նյութերին հետևյալ էլ. կայքում` www.eiu.am: Իսկ պրակտիկայի ավարտին մենք կխնդրեք Ձեզ լրացնել պրակտիկայի գնահատման թերթիկը և հետադարձ կապի ձևը: