eng   arm   rus   

 

Ընդունելություն 2013-2014

Բակալավրիատ առկա

 

  1. 2013-2014  ուսումնական տարվա համար ԵՄՀ-ն առկա ուսուցմամբ դիմորդների ընդունելությունը կատարում է.
    ա) Եվրասիա միջազգային համալսարանում` ընդունելության քննությունների մասնագիտական հանձնաժողովներում (համաձայն ԵՄՀ ընդունելության կարգի):
    բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատած պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման ընդունելության կարգի համաձայն:
  2. ԵՄՀ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող շրջանավարտները առանց տարիքային սահմանափակման:
  3. Համալսարան ընդունվելու համար 2013-2014 ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները (այսուհետ` դիմորդ) հանձնում են ընդունելության քննություններ: Ընդունելության քննություններն անցկացվում են քննական կենտրոններում:
  4. Համալսարանի ընդունելության միասնական և կենտրոնացված քննությունները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված առարկայական ծրագրերով:

Դիմելու ընթացակարգ

  • Դիմորդները ներբուհական և կենտրոնացված քննություններին, ինչպես նաև մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար ընդունելության դիմում-հայտը լրացնում են համալսարանում:
  • Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2013թ. մայիuի 5-ից օգոստոսի 20-ը:
  • Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները 2013-2014 ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2013թ. Շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի  25-ից օգոստոսի 25-ը:
  • Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը չեն ընդունվում:
  • Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերն ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն:

Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է`

  • Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)
  • 6 լուսանկար (3x4 սմ չափսի)
  • Փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (զորակոչային տարիք)
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական)
  • Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին
  • Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները
  • Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը


2012-2013 ուսումնական տարվա շրջանավարտները, 2013թ.-ի գարնանային զորակոչից զորացրված դիմորդները,  օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը  (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև 2013թ. օգոստոսի 20-ը:



Մասնագիտությունների հայտագրումը

  • Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտություններն ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:
  • Անբավարար գնահատական ստանալու դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:

Չի թույլատրվում դիմորդի կողմից ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Բազայում նույն դիմորդի՝ մեկից ավելի ընդունելության դիմում-հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու իրավունքից:

 


Ընդունելության դիմում-հայտերն ուղղելը և փաստաթղթերը հետ վերցնելը

  • Դիմորդը կարող է ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կատարել մինչև ընդունելության քննության օրը։
  • Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները, 2012-2013 ուսումնական տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, 2013թ. Գարնանային զորակոչից զորացրված դիմորդները դիմում-հայտում փոփոխություններ կարող են կատարել մինչև 2013թ. օգոստոսի 20-ը։

2013թ.  Հուլիսի 3-ից հետո դիմում-հայտը փոփոխման ենթակա չէ։

Ընդունելության դիմում-հայտում դիմորդը փոփոխություններ կարող է կատարել կամ հետ վերցնել միայն անձնագրի, քննական թերթիկի և ստացականի առկայության դեպքում:



Ներբուհական քննությունների կազմակերպումը, անցկացումը

  • Ներբուհական քննությունները կազմակերպվում, անցկացվում են համալսարանի քննական կենտրոնում գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
  • Ներբուհական քննությունները կազմակերպվում են 2013թ. օգոստոսի 1-ից 20-ը ընկած ժամանակահատվածում.
  • Ներբուհական քննությունները սկսվում է  9:30-ին:
  • Ներբուհական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով։
  • Ներբուհական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական և լրացուցիչ:
    Հիմնական փուլ` հուլիսի 17-ից օգոստոսի 10-ը,
    Լրացուցիփ փուլ` օգոստոսի 15-ից 25-ը: 

Միասնական քննությունների կազմակերպումը, անցկացումը

  • Միասնական քննությունները կազմակերպվում, անցկացվում են միասնական քննական կենտրոններում գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
  • Միասնական քննությունները կազմակերպվում են 2013թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ընկած ժամանակահատվածում.
  • Հայաստանի Հանրապետության բոլոր քննական կենտրոններում միասնական քննությունը սկսվում է  9:30-ին:
  • Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունը հանձնում են միևնույն օրը: Դիմորդները միասնական քննությունները հանձնում են «Հայոց լեզու և հայգրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Oտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն),  առարկաներից:
  • Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական և լրացուցիչ:

Հիմնական փուլի  միասնական  քննություններին  մասնակցում  են  մինչև  2013թ. հունիսի 1-ը  հայտագրված  դիմորդները /կազմակերպվում են 2013թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ընկած ժամանակահատվածում/

 

Լրացուցիչ փուլի  միասնական քննություններին  մասնակցում  են  մինչև  2013թ. հուլիսի  15-20-ն  ընկած  ժամանակահատվածում  հայտագրված  դիմորդները: Քննություններն  կազմակերպվում  են  2013թ.հունիսի 24-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում 


  • Միասնական քննությունների տևողությունն է`
  1. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա»,  առարկաների քննությունները` 180  րոպե.
  2. «Oտար լեզու» առարկայի քննությունը` 150  րոպե:
  • Կենտրոնացված քննություններն այն քննություններն են, որոնք հնարավոր չէ անցկացնել թեստերի միջոցով` ելնելով տվյալ քննական առարկաների առանձնահատկություններից: 
  • Համալսարանում դիմորդը կենտրոնացված հանձնում է «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն) առարկայի բանավոր քննությունը: 
  • Կենտրոնացված քննությունների տևողությունն է`

Բանավոր քննությունների ժամանակ յուրաքանչյուր դիմորդին քննելո ւառավելագույն ժամանակը 30 րոպե է: 

 

Ընդունելության մրցույթի անցկացումը

  • Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով:
  • Միասնական քննություններում դրական են համարվում 7.5  և բարձր միավորները:
  • Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները ամփոփվում են 2013թ. հուլիսի  15-ին:
  • Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների մրցույթի արդյունքները հաստատելուց հետո, համալսարանում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր(ներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին`  թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ:
  • Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 25-ին:

 

 Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ընդունող հանձնաժողովին. հասցե. Ազատության 24/2, Երևան, 0014, Եվրասիա միջազգային համալսարան, հեռախոս` 010 29 90 88 (ներքին` 19):