engarm



Համալսարանում գործող հասարակական կազմակերպությունները.

Հայաստանում աշխատանքի ընդունվելու համար...

 

Փոխանակման ծրագրեր

Ուսանողների փոխանակման ծրագրերը թույլ են տալիս տվյալ ուսանողին ապրել օտար երկրում, ծանոթանալ տվյալ երկրի մշակույթին և լեզվին, ինչպես նաև ձեռք բերել ակադեմիական գիտելիքներ: Այս ծրագրերը կոչվում են «փոխանակման», որովհետև նպատակը տարբեր երկրների ուսանողների փոխանակումն է: Կան ուսանողներ, ովքեր ակադեմիական կրեդիտ են ստանում այլ երկրում սովորելիս:



Երկարաժամկետ փոխանակում

Երկարաժամկետ փոխանակումը տևում է վեցից տաս ամիս կամ մեկ ամբողջ տարի: Երկարատև փոխանակման ժամանակ դիմում-հայտերը սովորաբար ընդունվում են մեկնելուց 10 ամիս առաջ, բայց երբեմն նույնիսկ չորս ամիս առաջ:

Դիմում-հայտի և հարցազրույցի միջոցով տվյալ համալսարանն ընտրում է այն մասնակիցներին, ովքեր կկարողանան լինել լավագույն դեսպանները օտար երկրում:

Շատ ծրագրեր նպատակաուղղված են նրան, որ փոխանակվող ուսանողը սովորի այն երկրի լեզուն, որն ընտրել է, սակայն, հաղոդակցման պահանջները տարբեր են. որոշում է կայացնում այն համալսարանը, որին դիմել է փոխանակվող ուսանողը:



Կարճաժամկետ փոխանակում

Կարճաժամկետ փոխանակումը սովորաբար տեղի է ունենում ամռան ամիսներին` հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում: Ուսանողները համալսարան չեն հաճախում, փոխարենը նրանք ծանոթանում են տվյալ երկրի մշակույթին և տեսարժան վայրերին: Երբ վերադառնում են իրենց երկիր, հովանավորներին են ներկայացնում այն ամենը, ինչ սովորել են:



Ծախսերը

Ծախսերը տարբեր են լինում` կախված ծրագրի տևողությունից, բովանդակությունից և այլ գործոններից:

 



 

Գերազանց հնարավորություն ԵՄՀ ուսանողների համար Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանակներում կրթաթոշակներ ստանալու և արտասահմանում ուսանելու



 


ԵՄՀ-ն, առաջին անգամ, 2011 թ. Էրազմուս Մունդուս (Գործողություն 2) ծրագրի կոնսորցիումի շրջանակներում իր ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության, արտասահմանյան բուհերում սովորելու, վերապատրաստվելու նպատակով կրթաթոշակներ ստանալու հնարավորություն կընձեռի, ինչպես նաև նույն  ծրագրի շրջանակներում կընդունի միջազգային ուսանողներ:   

Վերջին փոփոխություն 10.11.2011 16:29 Տպել էջը