engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.

 

 

 

ԵՄՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈւՄ Է

ԿԱՄՈւՐՋ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ ԿԱՌՈւՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կենտրոնն ապահովում է ԵՄՀ-միջազգային կառույցներ համագործակցությունը: Կենտրոնի հիմնական գործառույթն է ինք­նա­տիպ ծրագրային քաղաքականության իրականացման միջոցով ԵՄՀ ուսանողների և աշխատակիցների համար միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ համագործակցելու հնա­րա­վո­­րության ստեղծումը: Կենտրոնի և միջազգային կառույցների համագոր­ծակցման արդյունքում մշակվում են ծրագրեր` միտված.

  • ուսա­նող­ների գործնական գիտելիքների ձեռքբերմանը և կատարելագործմանը,
  • ԵՄՀ աշխատա­կազ­մի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների միջև փորձի փոխանկմանը,
  • ակադեմիական շարժունության խթանմանը,
  • սոցիալական բարեփոխումների (հատկապես կրթական բարեփոխումների):

 

Կենտրոնը սեմինարների, կլոր սեղան-քննարկումների, գիտաժողովների, վերապատրաստ­ման դասընթացների, փոխայցելությունների կազմակերպման հարուստ փորձ ունի: Մատուցում է նաև խորհրդատ­վական ծառայություն: Այս ամենն իրականացվում է ԵՄՀ-միջազգային կառույցներ  արդյունավետ համագործակցման արդյունքում` համատեղ մշակված ծրագրերի իրականացման միջոցով:

Կենտրոնի և կենտրոնի համագործակիցների նախաձեռնությամբ ԵՄՀ-ում նշվում են ՄԱԿ-ի կողմից հաստատված միջազգային օրերը: Այս օրերին համալսարանը սիրով հյուրըն­կա­­լում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դառնալ միջոցառումների մասնակից­ներ: