
ՇԱՐԺՈւնՈւԹՅՈւՆ
Բոլոնիայի գործընթացը միտված է Եվրոպական բարձրագույն կրթության ընդհանուր տարածքի ստեղծմանը: Սա նշանակում է, որ Եվրոպայի տարածքում գտնվող բարձրագույն կրթական հաստատությունները փորձում են համանման դարձնել իրենց մատուցած կրթությունը և´ ձևային (գնահատման համակարգի և ավարտական վկայականների ձևի առնչությամբ), և´ բովանդակային (կրթության որակի առնչությամբ) տեսանկյունից` հիմնվելով համընդհանրորեն ընդունելի սկզբունքների վրա: Այս գործընթացում ներգրավված է նաև ՀՀ-ն: Գործընթացի մասին առավել մանրամասն տե´ս www.edu.am էլ.կայքում:
Բոլոնիայի գործընթացի սկզբունքներից մեկը, որոնք փորձում են իրականացնել վերջինիս մասնակից երկրները, ենթադրում է ակադեմիական շարժունության խթանումը. բուհական հանրության` ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, վարչակազմի և այլն, կրթական որակի բարձրացման նպատակով բուհերը համագործակցում են (հիմնականում, փորձի փոխանակման նպատակով) իրենց երկրում և արտասահմանում առկա այլ բուհերի հետ: Այս համագործակցումն իրական դարձնելը կապված է բազմաթիվ մշակութային, սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ հիմնախնդիրների հետ, որոնք լուծելու համար բուհերին աջակցում են պետական կառույցները, միջազգային կազմակերպությունները, միջբուհական համագործակցությունն ապահովող բուհական ստորաբաժանումները (Եվրասիա միջազգային համալսարանում նմանատիպ ստորաբաժանում է միջազգային կենտրոնը, որը, ակադեմիական շարժունության խթանման հարցում, համագործակցում է բուհի կարիերային կենտրոնի հետ):


















