engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.



 

«ՀՅՈւՐՆ ԱՍՏԾՈ ՍՈւՐՀԱՆԴԱԿՆ Է»
Բարի գալուստ ՀԱՅԱՍՏԱՆ
Երկիր դրախտավայր


Հայաստանի մասին (տվյալներ)


Բնակչությունը` 3.213.011 մարդ (հայերը կազմում են 96%)

Տարածքը` 29.800 քառ.կմ

Անկախության հռչակումը` 21-ը սեպտեմբերի 1991թ.

Կառավարման համակարգը` Կիսանախագահական Հանրապետություն

Խորհրդարանը` Ազգային ժողով, 131 պատգամավոր

Սահմանադրությունը. ընդունվել է 1995թ. հուլիսի 2-ին (փոփոխություններ են արվել 2005թ.): Այն սահմանում է իշխանության տարանջատման սկզբունքը և երաշխավորում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները` համաձայն համընդհանուր հռչակված նորմերի և չափանիշների:

Մայրաքաղաքը` Երևան (բնակչությունը` 1.103.488)

Վարչական բաժանումը` 10 մարզ և քաղաք Երևան

Լեզուն` հայերեն

Կրոնը` քրիստոնեություն (Հայ Առաքելական եկեղեցի)

Դրամական միավորը` հայկական դրամ: Շրջանառության մեջ է 1993թ. նոյեմբերից:

Աշխատուժը. մոտավորապես 2 մլն մարդ աշխատունակ է, որից մոտ 1.2 մլն` տնտեսապես ակտիվ, գործազրկության մակարդակը` 10%:

Զբաղվածությունը. մասնավոր սեկտորում աշխատում է 77%, հասարակական սեկտորում և պետական համակարգում` 23%:

Կրթվածությունը` 99%

Ժամանակային գոտին` GMT+4 (Գրինվիչի ժամանակ + 4 ժամ)

Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին. Հայաստանը անդամակցում է ՄԱԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն), Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ՍԾՏՀ-ին (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն), ՄԱԳԱՏԵ-ին (Միջուկային էներգիայի միջազգային գործակալություն), Ինտերպոլին (Միջազգային քրեական ոստիկանություն), ԱՀԿ-ին (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլն:

Հայկական սփյուռք. հայերն ապրում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում (մոտ 6 մլն): Ամենամեծ համայնքները գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Շվեդիայում, Լիբանանում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում:

 

ՀՀ.pdf