engarm



Համալսարանում գործող հասարակական կազմակերպությունները.

Հայաստանում աշխատանքի ընդունվելու համար...

Նախապատրաստական ֆակուլտետ

Եվրասիա միջազգային համալսարանի նախապատրաստական ֆալուլտետն իրականացնում է դպրոցի շրջանավարտների մասնագիտական կողմնորոշման գործընթաց և նրանց պատրաստում բուհերի ընդունելության քննություններին: Քանի որ դպրոցի շրջանավարտը շատ հաճախ պատրաստված չի լինում բուհ ընդունվելուն, Եվրասիա միջազգային համալսարանն այդ բացը լրացնում է նախապատրաստական դասընթացների միջոցով:

            Նախապատրաստական ֆակուլտետ ընդունվել ցանկացողներն անցնում են նախնական ընտրություն ,որի ընթացքում հաշվի են առնվում հանրակրթական դպրոցից նրանց ձեռք բերած գիտելիքները և ունակությունները:Դիմորդները հաջողությամբ յուրացնում են չորս հիմնական առարկաներ` մաթեմատիկա,հայոց լեզու,անգլերեն և պատմություն` ՀՀ  բուհերի ընդունելության ծրագրերին համապատասխան:Գործում է նաև այլ երկրների առաջատար բուհեր ընդունվելու նախապատրաստական ծրագիր:

            Նախապատրաստական ֆակուլտետի ծրագրից բացի, ուսուցման ութ ամիսների ընթացքում, ունկնդիրներն ընդգրկվում են համալսարանի լրացուցիչ կրթական ծրագրերում,կատարում են ծավալուն ուսումնական աշխատանք` ձեռք բերելով համապատասխան գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են համալսարանում առավել արդյունավետ բարձրագույն ծրագրեր յուրացնելու համար:

            Նախապատրաստական ֆակուլտետի լրիվ դասընթացը լուրացնելուց հետո ունկնդիրներին տրվում է ուսման առաջադիմության մասին վկայական:

            Նախապատրաստական ֆակուլտետի շրջանավարտները Եվրասիա միջազգային համալսարան ընդունվում են հարցազրույցով, նրանց տրվում է վարձաչափի 25 տոկոս զեղչի իրավունք:

Ֆակուլտետ ընդունվելու համար պահանջվում է հանձնել փաստաթղթերի հետևյալ փաթեթը.

  • ծննդյան վկայականի պատճեն,
  • 1 լուսանկար (3x4),
  • տեղեկանք դպրոցից:

Նախապատրաստական ֆակուլտետի լրիվ դասընթացը յուրացնելուց հետո ունկնդիրներին տրվում  է ուսման առաջադիմության մասին վկայական և ԵՄՀ ընդունվելու առաջնահերթություն:



Վերջին փոփոխություն 29.06.2010 11:10 Տպել էջը