«Քայլ առաջ»-ը Աղվերանում
Եվրասիա միջազգային համալսարանում իրականացված «Քայլ առաջ» ծրագիրը, որի շրջանակներում Երեւանի տարբեր դպրոցների շուրջ 70 պատանիների մասնակցությամբ մարտի 1-ից մինչեւ մայիսի 31-ը կազմակերպվեցին դասընթացներ, ավարտվեց: Արդյունքներն ամփոփվեցին Աղվերանում 2010թ. մայիսի 26-28-ը կայացած եռօրյա համաժողովի ընթացքում: Ծրագիրը մշակել էին Լեհաստանից, Լատվիայից եւ Բրազիլիայից հրավիրված մասնագետներ: Այն կոչված էր զարգացնելու հայ պատանիների գործնական հմնտությունները, նրանց առավել պատրաստելու բուհում ուսանելուն: Մասնագետները դասընթացների շրջանակներում պատանիներին հնարավորություն ընձեռեցին ինքնաբացահայտվել եւ գնահատել սեփական կարողությունները` կողմնորոշելով նրանց հետագայում որակյալ եւ մրցունակ մասնագետներ դառնալուն: Եվրասիա միջազգային համալսարանն ակնկալում է, որ ծրագիրը լինելու է շարունակական:
Կարիերայի օրեր
Եվրասիա միջազգային համալսարանում (ԵՄՀ) 2010թ. ապրիլի 19 – 21 կազմակերպվեց “ԲՈՒՀ-ի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ“ խորագրով կոնֆերանս: Եռօրյա կոնֆերանսի նպատակն էր ԵՄՀ ուսանողներին և շրջանավարտներին կողմնորոշել իրենց կարիերայի ճանապարհի ճիշտ ընտրության հարցում, ծանոթացնել ներկայիս աշխատաշուկայի պահանջներին, փոխանցել բազմաբնույթ բիզնես հմտություններ:
Կոնֆերանսը պարունակում է 3 հիմնական բաժին.
1.անձի ինքնաբացահայտում և կողմնորոշում,
2.մասնակից կազմակերպությունների ներկայացում, գործատու-ուսանող փոխհաղորդակցություն,
3.կլոր սեղան և գործնական հմտություններ զարգացնող թրեյնինգներ:
|
|
||



















