Ընդունելություն 2012-2013
ԲՈւՀԻՑ ԲՈւՀ ՏԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆ
Ըստ ուսման նպատակի կամ ժամանակահատվածի` ուսանողների` բակալավիր և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառող, ակադեմիական շարժունությունը կարող է լինել որոշակի ժամկետով /շարժունություն/ կամ հիմնական /տեղափոխություն/:
- Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձևով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում:
- Ուսանողի` բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը ( առկա, հեռակա), իրականացվում է ԵՄՀ ռեկտորին հասցեագրված` ուսանողի անձնական դիմումի համաձայն:
Դիմելու ընթացակարգ
- նախկին բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը
- ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ
- 4 լուսանկար (3x4 uմ չափuի)
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական)
Չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը:
Մագիստրոսական կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո:
→ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ընդունող հանձնաժողովին. հասցե. Ազատության 24/2, Երևան, 0014, Եվրասիա միջազգային համալսարան, հեռախոս` 010 29 90 88 (ներքին` 19)
















