Կրթությունն ընտանիքի համար
Հատուկ կարևորելով հարատև կրթության (LLL) գաղափարը և սովորող համայնքների նշանակությունը հասարակության մեջ` Եվրասիա միջազգային համալսարանը կոչ է անում բոլոր ուսանողների ծնողներին համախմբվել ծնողական համայնքի շրջանակներում, լինել ոչ միայն ակտիվ սովորողների ծնողներ, այլև անձամբ հանդիսանալ ակտիվ սովորողներ:
Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է սերտիֆիկատային ծրագրեր, սոցիալական բարեփոխումների ուղղված ծրագրեր, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ, որոնց շրջանակներում միշտ պատրաստ է գնահատելու իր ուսանողների ծնողների կամ ԵՄՀ ծնողական համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը, սակայն ԵՄՀ ծնողական համայնքի հիմնական առավելությունը համարում ենք վերջինիս նախաձեռնողականությունը` սեփական ուժերով միջոցառումների կազմակերպումը և ուսանողների ծնողների միջև երկխոսության խթանումը: Այս հարցում համայնքին միշտ պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԵՄՀ աշխատակազմը և ԵՄՀ ուսանողական խորհուրդը:















