engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.

Շնորհավորում ենք Վլադիմիր Կանջարյանին..........



1.03.2012թ.


Եվրասիա վարժարանը խիստ կարևորում է կայուն և հիմնավոր գիտելիքը` ամենամյա մասնակցություն ցուցաբերելով առարկայական օլիմպիադաներին:

Վարժարանի աշակերտուհիներ Սոնա Բալդրյանը` 10-րդ դասարանից և Մարինե Ստեփանյանը` 11-րդ դասարանից մասնակցեցին հայ գրականության և ռուսաց լեզվի տարածքային օլիմպիադաներին:

Դրսևորելով բարձր գիտելիքներ` նրանք հնարավորություն ստացան իրենց ուժերը փորձելու օլիմպիադայի մարզային փուլում:

Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նորանոր հաջողություններ:

 

 

Ապահով համացանց           Դիտել նախագծերը... 

 

 

Փետրվարի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Ապահով համացանցի միջազգային օրը:

Մայքրոսոֆթ ընկերությունը <<Գործընկերներ ուսման ոլորտում>> ծրագրի շրջանակներում և Վորլդ Վիժն Հայաստանը՝  «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի շրջանակում փետրվարի 7-ին համատեղ անցկացրեց «Բացահայտի´ր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» խորագրով միջոցառումների շարք:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ «Համացանցից անվտանգ օգտվելու միջոցներ» թեմայով բաց քննարկում, <<Անվտանգ համացանց>> թեմայով աշակերտական բանավեճ և «Համացանցը և ԵՍ» և «Համացանցի օգտագործման կանոներն ինձ համար» թեմաներով մրցույթների ամփոփում և մրցանակաբաշխության արարողություն:

 


Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի սաները  նույնպես մասնակցում էին  այս միջոցառմանը: Ներկայացված էր թվով  10  նախագիծ, որոնց պատրաստմանը մասնակցել էին 14 աշակերտներ /աշակերտներից ոմանք աշխատել են թիմով/: Մհեր Երզնկանյան, Սվետա Եղիազարյան, Սուրեն Միրզախանյան, Վարդան Ջանազյան, Էմիլյա Սարգսյան, Տաթևիկ Գրիգորյան  և Քրիստինե Դեմիրճյան, Աննա Ազիզյան,Արթուր Աֆրիկյան,Վարսիկ Եփրեմյան, Լյուսի Բիչախչյան,Արտակ Գևորգյան,Իգոր Միրզախանյան,Տիգրան Գևորգյան:

 


Նախագծերից 4-ը արժանացան մրցանակների.

1.Սուրեն Միրզախանյան/10-րդ դասարան/- ամենաուրախ նախագիծ,

2.Վարդան Ջանազյան /10-րդ դասարան/- խրախուսական մրցանակ, ներկայացված 51 նախագծերից միակը, որը առաջարկվեց ներկայացնել Կիպրոսում կայանալիք միջազգային մրցույթին:

3.Էմիլյա Սարգսյան /12-րդ դասարան/- խրախուսական մրցանակ,

4.Տաթևիկ  Գրիգորյան և Քրիստինե Դեմիրճյան /11-րդ դասարան/- խրախուսական մրցանակ:

Չնայած Աննա Ազիզյանի/10-րդ դասարան/ նախագիծը ոչ մի մրցանակի չարժանացավ, բայց Մայքրոսոֆթ ընկերության և Վորլդ Վիժնի կողմից նրանից  խնդրեցին համաձայնություն  նախագիծն օգտագործել տարբեր միջոցառումների ժամանակ իր իսկ հեղինակային իրավունքով :

Շնորհավորում ենք մեր սաներին:

 

 


Էմիլյա Սարգսյանը հաղթել է………………… դիտել տեսանյութը.

 

<Global  Changemakers> ծրագիրը ստեղծվել է 2001-ին երիտասարդ ակտիվիստներ և լիդերներ հայտնաբերելու համար: Այնտեղ երիտասարդները փոխանակում են իրենց փորձը և գիտելիքները, նաև աշխատում են համատեղ նախագծերի վրա`հասարակության մեջ դրական փոփոխություններ կատարելու համար:

Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված <Global  Changemakers> ծրագրին մասնակցել է Եվրասիա վարժարանի աշակերտուհի Էմիլյա Սարգսյանը: 1900 մասնակիցներից հաղթել են 60-ը, որոնց մեջ է նաև մեր  վարժարանի սանը: Նա մասնակցելու է մեկ շաբաթ տևողություն ունեցող միջազգային կոնֆերանսին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Ծրագրին  մասնակցելու են 16-18 տարեկան ակտիվիստներ` աշխարհի շուրջ  113 երկրներից:

Այցը կնպաստի, որ մասնակիցները ձեռք բերեն նոր գիտելիքներ և այդ գիտելիքներով նպաստեն իրենց երկրում որևէ դրական փոփոխության մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները, առողջապահությունը, էկոլոգիական խնդիրներ, կրթություն և այլն:

 

 

 

                                   Հաղթանակ շարադրությունների մրցույթում

 

Գեղեցիկ խոսքը, պատկերավոր մտածողությունը հզոր միջոց են հասկանալու կյանքը, մարդկանց խոհերն ու զգացմունքները, տեսնելու գեղեցիկը, հարստացնելու մարդու հոգեկան աշխարհը:

Որքան էլ տեխնիկան բուռն թափով ներխուժել է ընտանիք, դպրոց, այնուամենայնիվ, զգացվում է բառ-պատկերի, բառ-զգացմունքի անհրաժեշտությունը:

Ստեղծագործական շարադրությունները նպաստում են այս ամենին:

Շաադրությունների հայտարարված  մրցույթներին մասնակցելը վարժարանում դարձել է պահանջ և անհրաժեշտություն:

Մայրն ու բարեսրտությունը, հայ կինն ու մարդասիրությունը յուրահատուկ ձևով ընկալել ու վերլուծել էին վարժարանի X դասարանի աշակերտուհիներ Մարինե Ստեփանյանը և Էլեն Հարությունյանը:

Մարինեն համոզված է, որ խաղաղությունն ու մարդասիրությունը կհաղթանակեն, արդարությունը կվերընձյուղվի ու իր խաղաղ սերմերը կսփռի ողջ աշխարհով մեկ: Թող Աստծու կամքով պակասեն աղետները, իսկ Կարմիր խաչը թող օգնի ոչ թե պատերազմից ու աղետներից տուժածներին, այլ պարզապես կարիքի մեջ գտնվող մարդկանց:

Միայն այս դեպքում հայ կինն ու մայրը կարող են հանգիստ շունչ քաշել և մտածել նաև իրենց ապագան ճիշտ կերտելու մասին: Ապագայի կինը պետք է իր ներդրումն ունենա հասարակական խնդիրների լուծման գործում, կարողանա իրադրությունը ճիշտ և օբյեկտիվ գնահատել, դառնա ինքնուրույն, նպատակասլաց և կայացած անձնավորություն:

Վարժարանում զարգանում են աշակերտների ստեղծագործական հմտությունները, ինչի շնորհիվ էլ նրանք արժանացել են մի շարք մրցանակների և պարգևների:

Արդյունքում Հայկական կարմիր խաչի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելեցին Եվրասիա վարժարան, հանդես եկան համապատասխան զեկուցումով և հաղթող Մարինե Ստեփանյանին  հանձնեցին խորհրդանշային պարգևներ:

Իսկ Ամերիկայի դեսպան Մարի Յովանովիչը <<Ես ինքս եմ կերտում իմ ապագան>> վերնագրով շարադրության տասը հաղթողներին և հայտնի կին գործարարներին հրավիրել էր իր տուն:

Թեյի սեղանի շուրջ քննարկվել են տարբեր հարցեր ապագայի վերաբերյալ, որից հետո  Մարի Յովանովիչը տասը հաղթողներին  այդ թվում մեր վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Հարությունյանին  հանձնել է պատվոգրեր և անգլերենի բառարաններ:

 

 

                                                                   Դիտել տեսանյութը.

ԵՄՀ հենակետային վարժարանի սաները` Մայքրոսոֆթ ընկերության կողմից անցկացված մրցույթի հաղթողներ

 

 Կայացավ Մայքրոսոֆթ ընկերության կողմից հայտարարված «Ինտերնետը, դրա առավելությունները, վտանգներն ու անվտանգ օգտագործումն իմ աչքերով» թեմայով մրցույթը, որին, ի թիվս Երևան քաղաքի այլ հանրակրթական հաստատությունների, մասնակցեցին նաև Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի սաները:

Վարժարանի սաներից Զարուհի Իսրայելյանը հաղթող ճանաչվեց <<Լավագույն բովանդակություն>> անվանակարգում, իսկ Տաթև Գրիգորյանն ու Ջեմմա Սարգսյանն ստացան խրախուսական մրցանակներ: