Վարժարան կարող են ընդունվել X-XII դասարանների աշակերտները:
Վարժարանի շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ:
Մենք ուսուցանում ենք մասնագիտացված հոսքերով և ենթահոսքերով:
Ընդունելությունը կատարվում է քննությունների հիման վրա:
Դիմորդները, ըստ ընտրած հոսքերի, հանձնում են ընդունելության քննություններ.
Տնտեսագիտական (հայոց լեզու, անգլերեն, մաթեմատիկա)
Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ֆիզմաթ (հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա)
Բնագիտական (հայոց լեզու, անգլերեն, կենսաբանություն կամ քիմիա)
Իրավաբանական (հայոց լեզու, անգլերեն կամ պատմություն)
Օտար լեզուներ (հայոց լեզու, անգլերեն)
Մեր առաքելությունն է`
Կրթել սաների և´ հոգին, և´ միտքը
Եվրասիա միջազգային համալսարանի նախաբուհական վարժարանը հիմնադրվել է 1997 թ: Կրթօջախի դասավանդման մեթոդիկայի հիմքում ընկած է դասականի և նորարականի զուգակցումը:
Վարժարանում գործում է աշակերտամետ ուսուցման և ծնող-մանկավարժ-աշակերտ-տնօրինություն քառակողմ փոխհամաձայնեցված կրթական համակարգ:
Եվրասիականի մրցակցային առավելությունը կրթական շարունակական ուղին վարժարանից համալսարան սահուն անցնելու տեսլականում է:
Մեր սաները բարձրագույն մասնագիտական կրթության նախաշեմին են:
- Մենք կարևորում ենք բարոյաէթիկական արժեհամակարգի վրա հիմնված կրթությունը
- Մենք սովորեցնում ենք սովորել
- Մենք նախապատվություն ենք տալիս անհատական մոտեցմանը
- Մենք արժևորում ենք միայն այն կրթական գործընթացը, երբ տեսական գիտելիքը կիրառվում է գործնականում
- Մենք պատասխանատու ենք մրցունակ շրջանավարտ կրթելու համար
- Մենք արժևորում ենք ժամանակին համընթաց քայլելու և ստեղծագործաբար աշխատելու կարողությունը.
Մենք ուսուցանում ենք կրթադաստիարակչական համագործակցային միջավայրում`
- կարևորելով անհատի ինքնաբացահայտումը
- արժևորելով թիմային աշխատանքը
- խրախուսելով նորարարությունը
- խթանելով առաջնորդությունը
- զարգացնելով հետազոտական և քննադատական մտածելակերպը















