Այց Ե. Չարենցի անվան տուն թանգարան
Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձի´ր:
Մեծ բանաստեղծի խոսքերը, որոնք իրենց մեջ պարունակում են և´ կամք, և´ տոկունություն, և ´ հայրենասիրություն, խիստ տպավորություն գործեցին վարժարանի XI դասարանի աշակերտների վրա, և նրանք որորշեցին հերթական դաս-միջոցառումն անցկացնել Չարենցի տուն-թանգարանում:
Ապրիլի 25-ին թանգարանի հյուրընկալ դռները բաց էին աշակերտների առջև:
Հարց ու պատասխանը, բանաստեղծի ստեղծագործություններից ընտրված պատառիկների արտասանությունը, հետաքրքիր զրույցները ծառայեցին նպատակին:
Տանտերերը հիացած էին աշակերտների իմացությամբ, պահվածքով և վարվելաձևով:
Վերջում նրանք երեխաներին մաղթեցին Չարենցի նման կամք, ուժ, հայրենասիրություն, նվիրվածություն:
Հանրակրթական ԴիջիԹեք
2012թ. հունվարի 15 - փետրվարի 10 Ստուգատեսի նպատակը՝ հանրակրթության մեջ.
- թվային միջոցների արդյունավետ կիրառման փորձի, ձեռքբերումների և նախագծերի ներկայացում:
- թվային նոր գործիքների և հաղորդակցական տեխնոլոգիաների ներկայացում։
Մասնակցում են նաև մեր սաները.
1.Լյուսի Բիչախչյան-<Ստեղծագործում եմ ինքս> - http://www.facebook.com/lucybichakhchyanpoetess?sk=notes
3.Վարդան Ջանազյան-<Ժուռնալիստիկա>-http://jvrto.blogspot.com/
4.Մհեր Երզնկանյան,Սուրեն Միրզախանյան, Արթուր Աֆրիկյան-<Հայ դասականներ>-http://www.asmarm.blogspot.com/
«Քայլ առաջ» նախագիծ
25.06.2011թ. Դիտել տեսանյութը
Եվրասիա միջազգային համալսարանում իրականացված «Քայլ առաջ» ծրագիրը, որի շրջանակներում Երևանի տարբեր դպրոցների շուրջ 70 պատանիների մասնակցությամբ մարտի 1-ից մինչեւ մայիսի 31-ը կազմակերպվեցին դասընթացներ, ավարտվեց:
Արդյունքներն ամփոփվեցին Աղվերանում կայացած եռօրյա համաժողովի ընթացքում: Ծրագիրը մշակել էին Լեհաստանից, Լատվիայից և Բրազիլիայից հրավիրված մասնագետներ: Այն կոչված էր զարգացնելու հայ պատանիների գործնական հմտությունները, նրանց առավել պատրաստելու բուհում ուսանելուն: Մասնագետները դասընթացների շրջանակներում պատանիներին հնարավորություն ընձեռեցին ինքնաբացահայտվել և գնահատել սեփական կարողությունները` կողմնորոշելով նրանց հետագայում որակյալ և մրցունակ մասնագետներ դառնալու:
Բանավեճ
Ապրիլի 16-ին Եվրասիա վարժարանի սաների միջև տեղի ունեցավ բանավեճ ՙՀեռուստահաղորդումների թերություններն ու առավելությունները՚ թեմայով: Թեժ քննարկումներ տեղի ունեցան երկու կողմերի միջև, և նրանցից յուրաքանչյուրը փաստերով հիմնավորեց իր կողմի ճշմարտացի լինելը: Թե կողմ և թե դեմ խմբերի ներկայացուցիչներն իրենց հստակ և համոզիչ խոսքի շնորհիվ կարողացան ՙդատավորներին՚ ճիշտ և հստակ ներկայացնել հեռուստատեսության ներկայիս վիճակը: Բանավեճի ավարտից հետո ՙդատավորները՚ երկու կողմերին էլ հաղթող ճանաչեցին` տալով նրանց սահմանված մրցանակները:
Պանթեոնում
Եվրասիա վարժարանի աշակերտների հաջորդ այցելության վայրն էր Երևանի Կոմիտասի անվան պանթեոնը / Ապրիլի 4 /:
Աշակերտներն այցելել էին պանթեոն` հայոց մեծերի հիշատակը հարգելու նպատակով: Յուրաքանչյուր հանրաճանաչ մարդու շիրիմի կողքին կանգ առնելով` պատմում էին նրա կենսագրությունը, հնչեցնում նրանց հայտնի խոսքերը և թարմ ծաղիկներ դնում շիրմաքարի վրա:
Այս այցելությունը, բացի իր ուսուցողական նշանակությունից, շատ հետաքրքիր էր աշակերտների համար:
Վերջում աշակերտները նշեցին, որ մեր մեծերին հարգանքի տուրք մատուցելը համարվում է յուրաքանչյուրի պարտքը, քանզի այդ հողի տակ ամփոփված են նրանք, ում գործն ու մտքի թռիչքն անմահ են, նրանցով են ճանաչում և գնահատում մեր ազգին:
Ցեղասպանության թանգարանում
Յուրաքանչյուր ոք պետք է հրաշալի իմանա իր պատմությունը, որպեսզի կարողանա իր պետության համար պիտանի մարդ լինել: Հենց այս նպատակով ապրիլի 23-ին Եվրասիա վարժարանի X և XI դասարանի աշակերտները այցելեցին Ցեղասպանության թանգարան: Այստեղ նրանք դիտեցին ֆիլմ, տեսան ցեղասպանությանը վերաբերող մի շարք նկարներ, ապացույցներ, որ մնացել էին ոճրագործությունից հետո: Թանգարանում նրանք հնարավորություն ունեցան տեսնել գաղթի ճանապարհին հայ գաղթականների կողմից գրված ձեռագրեր, որտեղ մանրամասնորեն նկարագրվում էր ցեղասպանության ողջ ընթացքը: Միաժամանակ` Արևմտյան Հայաստանի քաղաքների և դրանց մշակույթի մասին առավել շատ տեղեկություններ ստացան:
Այս այցելությունից հետո աշակերտներն անցկացրին ցեղասպանության ողջ ընթացքի մասին պատմող դաս, որի ավարտին նշեցին, որ նման ոճրագործություններ չպետք է իրագործվեն, և յուրաքանչյուրի պարտքը պետք է լինի դրանց կանխումը:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
Եվրասիա վարժարանի XI դասարանի սաները մարտի 11-ին այցելեցին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան` նկարչի ստեղծագործական կյանքին ավելի մանրամասն ծանոթանալու համար: Այցելության ընթացքում աշակերտները բավարարեցին իրենց հետաքրքրությունները տեղատարափ հարցերի միջոցով: Ամենագրավիչ պահը տեսանյութի դիտումն էր, որում ներկայացվում էր նկարչի հազարավոր գլուխգործոցներից մեկի ստեղծման գործընթացը: Գոհ իրենց ստացած տեղեկություններից` աշակերտները հեռացան թանգարանից` անմոռանալի տպավորություններով լի և նորից այցելելու ակնկալիքով:
Հանդուրժողականության միջազգային օրը ԵՄՀ-ում. <<Աշխարհը մի գյուղ է>>
Այսօր Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) հենակետային վարժարանում AIESEC հ/կ աջակցությամբ տեղի ունեցավ <<Աշխարհը մի գյուղ է>> խորագրով միջոցառում` նվիրված Հանդուրժողականության միջազգային օրվան:
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կրթության, գիտության և մշակութային հարցերով հանձնաժողովը (UNESCO) ներկայացնող անդամ-պետությունները 1995 թ. նոյեմբերի 16-ին ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների մասին հռչակագիր: Հաջորդ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անդամ-պետություններին առաջարկեց յուրաքանչյուր տարի նոյեմբերի 16-ը նշել որպես Հանդուրժողականության միջազգային օր` ընդգծելով հասարակության լայն շերտերի համար (այդ թվում նաև ուսումնական հաստատություններում) միջոցառումների կազմակերպման կարևորությունը:
ԵՄՀ հենակետային վարժարանում կազմակերպված <<Աշխարհը մի գյուղ է>> միջոցառումը, նպատակ ունենալով ուսուցման միջոցով վարժարանի սաների մոտ սերմանել հանդուրժողականության և բազմազանության գաղափարը, վերջիններիս հնարավորություն տվեց ծանոթանալու մի շարք երկրների պետական կառուցվածքին, պատմությանը, ինչպես նաև լեզվամշակութային առանձնահատկություններին:
Մասնավորապես, վարժարանի սաները առանձին խմբերով ներկայացրին Ուկրաինայի, Բուլղարայի, Թուրքիայի, Եգիպտոսի, Մեքսիկայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև Հայաստանի մասին պատմող տեսանյութեր:
Վերոհիշյալ յուրաքանչյուր երկրին վերաբերող տեսանյութի ցուցադրումից հետո վարժարանի սաները, հանդերձավորված ազգային տարազներով, հանդես եկան ժողովրդական պարերի կատարմամբ:
Միջոցառման վերջում մասնակիցները հնարավորություն ստացան համտեսելու վարժարանի սաների կողմից նախապես պատրաստված ազգային զանազան ուտեստներ:
Էքսկուրսիա դեպի Օշական
Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) Եվրասիա վարժարանի հետ համատեղ ԵՄՀ առաջին կուրսի ուսանողների, ինչպես նաև վարժարանի X-XI-րդ դասարանների սաների համար կազմակերպել էր էքսկուրսիա դեպի Օշական:
ԵՄՀ ռեկտոր պրն. Ս. Օհանյանn իր խոսքի ընթացքում նշեց, որ նախաձեռնությունն ունի հիմնականում ուսուցողական-ճանաչողական առաքելություն: Վերջինս, մասնավորապես, իր արտահայտությունը գտավ մասնակիցների համար AIESEC միջազգային երիտասարդական կազմակերպության ջանքերով կայացած թրեյնինգներում, որոնք կրում էին «Ինքնաբացահայտում», «Ինչ է նշանակում լինել թիմի անդամ» խորագրերը:
Էքսկուրսիայի ավարտին մասնակիցները ցանկություն հայտնեցին, որ նման նախաձեռնությունները լինեն շարունակական և ունենան համահամալսարանական բնույթ:















