
Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) անկախ, մասնավոր, բարձրագույն կրթական հաստատություն է, որը հաջողությամբ համադրում է ավանդույթն ու նորարարությունը: Հավատարիմ մնալով հայ ազգային կրթության լավագույն սկզբունքներին` մատուցում է արդի հասարակության պահանջներին համապատասխան կրթություն, արժևորում ինչպես երիտասարդ մասնագետների գործնական հմտություններն ու գիտական ներուժը, այնպես էլ փորձառու մասնագետների ակադեմիականությունը:
Նպաստելով Հայաստանի բարգավաճմանը` ԵՄՀ-ն առաջարկում է համագործակցություն գործարար աշխարհի հետ, արդի ժամանակաշրջանում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ:
Համալսարանը, կարևորելով ժամանակակից հասարակության մեջ բարձրագույն կրթական հաստատությունների հետազոտական բնույթը, ուսանողների ու գիտամանկավարժական կազմի համար ստեղծում է գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու լայն հնարավորություններ:
ԵՄՀ-ն հատուկ արժևորում է բուհ-հասարակական կազմակերպություններ համագործակցումը և այդ համագործակցման միջոցով սոցիալապես նշանակալի նախաձեռնություններ ցուցաբերում: Նման գործունեությամբ համալսարանը միտված է հասարակության մեջ իրականացնել գիտակրթական, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային դրական փոփոխություններ, սակայն այս փոփոխությունների գլխավոր աղբյուրը համարում է իր ուսանողներին:
















