arm

Համալսարանում գործող հասարակական կազմակերպությունները.

 

Սեպտեմբերի 11-ից մեկնարկում է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի, Եվրասիա միջազգային համալասարանի և «Սոցիես» հասարակական կազմակերպության համագործակցման արդյունքում կազմակերպվող «Հետազոտական հմտություններ. դասընթաց հասարակագետների համար» ծրագիրը:

Տեղեկացնում ենք, որ առաջիկայում այս բաժնում կտեղադրվեն էլեկտրոնային ուսումնական նյութեր:

Նվիրատվության հնարավորություն

Արդի հասարակության փոփոխման միտումները հաշվի առնելով` բարձրագույն ուսումնական հաստատություններն անընդհատ կատարելագործման կարիք ունեն, ինչն անհնար է համապատասխան ֆինանսական ռեսուրսների բացակայության դեպքում:    

Եվրասիա միջազգային համալսարանի կանոնադրությամբ սահմանված են բուհին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հնարավորություններ: Բուհին կարող են աջակցություն ցուցաբերել անհատ բարերարներ և կազմակերպություններ` հիմնադրամներ, ազգային և միջազգային հասարակական կազմակերպություններ, իրավաբանական անձանց միություններ և այլն: Եվրասիա միջազգային համալսարանն արժևորում է ուսանողներին ուսման վարձի վճարման հարցում աջակցելու նախաձեռնությունները: Սա ենթադրում է ուսանողների համար կրթաթոշակների սահմանում: Կրթաթոշակները կարող են տրվել ուսանողներին որպես

  • պարգև և չենթադրել փոխհատուցում,
  • աջակցություն, որը փոխհատուցվում է ուսանողների կողմից:


Վերջինս տեղի ունի, օրինակ,

  • ուսանողական վարկերի տրամադրման, 
  • ուսանողներին մասնագիտական (1), հետազոտական (2), կամավորական (3) աշխատանքներով իրենց վարձավճարը փոխհատուցելու հնարավորության ընձեռնման պարագայում:

Համալսարանը գնահատում է նաև նվիրատվության ցուցաբերումը համալսարանի

  • աշխատակիցներին վերապատրաստման հնարավորությունների ընձեռնման, 
  • ուսանողների պրակտիկայի կազմակերպման,
  • գիտահետազոտական աշխատանքների,
  • տպագրական ծախսերի մասնակի կամ ամբողջական ֆինասավորման,
  • նյութատեխնիկական ռեսուրսների բարելավման (մասնաշենքերի վերանորոգում, ուսումնական նոր տարածքների շահագործում, գրադարանային ռեսուրսների և համակարգչայի պարկի համալրում, արդի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում և այլն) առնչությամբ:

Նախապես շնորհակալություն ենք հայտնում սոցիալապես պատասխանատու, կրթօջախների զարգացումն արժևորող անհատներին և կազմակերպություններին: Հատկապես, Եվրասիա միջազգային համալսարանի

  • նախկին շրջանավարտներին բուհի կողմից իրենց տրված մարդկային և սոցիալական կապիտալի յուրահատուկ փոխհատուցման,
  • բուհի հետ առնչություն ունենցող ծնողական համայնքի ներկայացուցիչներին բուհի նկատմամբ հատուկ ուշադրություն ցուցաբերելու համար:

ԵՄՀ-ին ցուցաբերվող աջակցությունը կարող է լինել երկարաժամկետ (շարունակական) և կարճաժամկետ (մեկանգամյա):

ԵՄՀ-ն յուրաքանչյուր տարի իրականացնում է բաց դռների օր և սիրով պատրաստ է հյուրընկալել բուհին նվիրատվություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անհատների, կազմակերպությունների ներկայացուցիչների: Վերջիններս այս օրվա ընթացքում կարող են ծանոթանալ բուհի աշխատակազմի անդամներին և բուհում իրականացվող աշխատանքներին:

 

Վերջին փոփոխություն 29.06.2010 10:09 Տպել էջը Bookmark and Share