eng   arm   rus   

Կկայանա "Էլեկտրոնային բիզնես" կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի ներկայացումը


Եվրասիա միջազգային համալսարանը Լիտվայի Միկոլաս Ռոմերիս պետական համալսարանի հետ համատեղ, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) և "ՄԱՅՔՐՈՍՈՖԹ" ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացնում է "Էլեկտրոնային բիզնես" կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիր: Ծրագրի մանրամասները http://www.eiu.am/ebm կայքում:


Ներկայացման ընթացքում կծանոթանաք ծրագրի մանրամասներին, ուսումնական պլանին և բովանդակությանը, կհանդիպեք ուսանողների և դասախոսների հետ:


Մուտքն ազատ է:


Մասնակցելու համար լրացրեք հետևյալ ձևը`

http://e-business.pandaform.com/pub/ffzukh/new