Լիտվայում է Միկոլաս Ռոմերիս համալսարանի հետ համատեղ իրականացվող կրկնակի դիպլոմի ծրագրում սովորող առաջին ուսանողը

2011 թվականի սեպտեմբեր ամսից Եվրասիա միջազգային համալսարանն իրականացնում է կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիր Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի հետ համատեղ Էլեկտրոնային բիզնես մասնագիտացմամբ: Ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն ունեն մեկ կիսամյակ ուսանելու Լիտվայում: Տվյալ հնարավորությունից այս կիսամյակ օգտվեց Գոռ Մանուկյանը, ով այժմ արդեն Լիտվայում է:


















