Հարգելի´ պարոն Ղազարյան
Եվրասիա միջազգային համալսարանի ողջ աշխատակազմի և ուսանողության անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանանալու կապակցությամբ:
Գիտության և բարձրագույն մասնագիտական կրթության զարգացման գործում Դուք ունեք ուրույն և անփոխարինելի դերակատարություն: Մենք անչափ ուրախ ենք, որ մեր համալսարանի կառավարման խորհրդի նախագահը հասել է այս բացառիկ հաջողությանը: Ձեր` նման բարձր պարգևին արժանանալը մենք դիտում ենք որպես լավագույն օրինակ, որը նաև յուրահատուկ պարտավորություն է եվրասիականների համար:
Համոզված եմ, որ մեր համագործակցությունը հետայսու կշարունակի զարգանալ առավել արդյունավետ` լի գիտակրթական ստեղծագործական նոր գաղափարներով:
Ընդունե´ք մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, նորանոր հաջողություններ Ձեզ, Ձեր աշխատակիցներին և ընտանիքին:


















