eng   arm   rus   

Շնորհավորում ենք Էրազմուս Մունդուս ծրագրի հաղթողներին

 

Համալսարանի երեք ուսանողների և երկու աշխատակիցների համար գալիք ուսումնական տարին առանձնահատուկ կլինի, քանի որ վերջիններս Եվրոպական հանձնաժողովի Էրազմուս Մունդուս (գործողություն 2) ծրագրի հաղթողներն են Եվրասիա միջազգային համալսարանից: Հիշեցնենք, որ այս տարի Եվրասիա միջազգային, Երևանի պետական  և Երևանի պետական բժշկական համալսարաններն են ներգրավված Էրազմուս Մունդուս ծրագրի “ԱԼՐԱԿԻՍ” կոնսորցիումի կազմում: Շնորհավորում ենք ինչպես ԵՄՀ, այնպես էլ համագործակից բուհերի ուսանողներին և աշխատակիցներին` համոզված լինելով, որ հաղթողներն իրենց միջազգային փորձը Հայասատան ներկրելով` անմասն չեն մնա կրթական համակարգի զարգացումներից:

Այսպիսով, ԵՄՀ Տնտեսագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Ասյա Հայրապետյանը և նույն կուրսի ուսանողուհի Լիլիթ Խոջոյանը գալիք ուսումնական ողջ տարին կսովորեն Իտալիայի Տուսկիա համալսարանում, Տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Հեղինե Թորոսյանը` Վարշավայի “Life Sciences” համալսարանում: ԵՄՀ ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանը մեկամսյա վերապատրաստում կանցնի Իսպանիայի “Santiago de Compostela” համալսարանում, իսկ Տնտեսագիտական ֆակուլտետի Էլեկտրոնային բիզնես մագիստրոսական ծրագրի դասախոս Արման Առաքելյանը` ասպիրանտական կրթությունը կշարունակի Էստոնիայի Տալին համալսարանում (24 ամիս):

Հաղթողների բոլոր ծախսերը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից:

 

Ասյա Հայրապետյան

Տնտեսագիտական ֆակուլտետ,

բակալավրիատ (2-րդ կուրս)

Իտալիայի Տուսկիա համալսարան (10 ամիս)

Հեղինե Թորոսյան

Տնտեսագիտական ֆակուլտետ,

Մագիստրատուրա 1-ին կուրս

Վարշավայի “Life Sciences” համալսարան (10 ամիս)

 

 

Հովհաննես Հարությունյան

Ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր

Իսպանիայի “Santiago de Compostela”

համալսարան (1 ամիս)

Արման Առաքելյան

Տտեսագիտական ֆակուլտետի

Էլեկտրոնային բիզնես մագիստրոսական

ծրագրի դասախոս

Էստոնիայի Տալին համալսարան (24 ամիս)

Լիլիթ Խոջոյան

Տնտեսագիտական ֆակուլտետ,

բակալավրիատ (2-րդ կուրս)

Իտալիայի Տուսկիա համալսարան (10 ամիս)