eng   arm   rus   

Էլեկտրոնային բիզնեսի զարգացումը երկրում կդանդաղի առանց կրթական նորարար ծրագրերի


Եվրասիա միջազգային համալսարանի Էլեկտրոնային բիզնես մագիտրոսական ծրագիրն այսօր ներկայացված է ԴիջիԹեք Էքսպո տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ցուցահանդեսում:

Գիտակցելով երկրի համար էլեկտրոնային բիզնեսի զարգացման կարևորությունը` Եվրասիա միջազգային համալսարանը Լիտվայի առաջատար բուհերից մեկի հետ նախաձեռնեց Էլեկտրոնային բիզնեսի կառավարում համատեղ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիրը: Մագիստրոսական ծրագրի նորարարությունը և անհրաժեշտությունը գիտակցում են նաև բիզնես ոլորտը ներկայացնող կազմակերպություններ` ցուցաբերելով անմիջական աջակցություն. “Մայքրոսոֆթ” ընկերությունը և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը ծրագրի իրականացման ողջ ընթացքում աջակցում են` աշխատողներին ներգրավելով որպես դասվանդողներ, իրականացնելով վարպետության դասեր, վերանայելով կրթության բովանդակությունը և այլն: