
«Վերջին զանգի» արարողությանը սրտատրոփ սպասում է 12-րդ դասարանի յուրաքանչյուր աշակերտ:
Եկավ բաղձալի օրը: Վարժարանը ընդունել էր տոնական տեսք, մուտքից մինչև դահլիճ զարդարված էր օրը խորհրդանշող պատկերներով, ծաղիկներով, փուչիկներով:
Խինդ, ուրախություն, արցունքներ միախառնվել էին իրար. կյանք էր մտնում Եվրասիա վարժարանի հերթական սերունդը՝ լեցուն հույսերով, ակնկալիքներով, սպասումներով:
«Վերջին դաս» արարողության ժամանակ երեխաները իրենց սրտի ջերմ խոսքն ասացին վարժարանի տնօրինությանը և մանկավարժներին:
Միջոցառման ավարտին վարժարանի տնօրենը շրջանավարտներին մաղթեց բարի երթ դեպի մեծ կյանք, «պահանջեց» լինել տոկուն, ուժեղ, նպատակային, երբեք չընկճվել և իրականացնել իրենց բոլոր ձգտումներն ու նպատակները:


















