eng   arm   rus   



Համատեղ իրականացվող «Էլեկտրոնային բիզնես» մագիստորասական միջազգային ծրագրի շրջանակներում ԵՄՀ այցելեց Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի Սոցիալական ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանի օգնական Գինտարե Պարաժինսկայտեն: Եռօրյա այցի ընթացքում Գինտարե Պարաժինսկայտեն հանդիպեց ռեկտորի, ինչպես նաև ծրագրի կոորդինատորների հետ` քննարկելով «Էլեկտրոնային բիզնեսի կառավարում» կրթական ծրագրի իրականացման հեռանկարները, ինչպես նաև համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Նա հանդիպեց նաև ծրագրում ներգրավված ուսանողների հետ` ներկայացնելով ավարտական պահանջները:


Այցի ընթացքում տեղի ունեցավ նաև քառակողմ հանդիպում երկու բուհերի ներկայացուցիչների՝ «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կառավարման խորհրդատու Վահան Հովսեփյանի հետ. հանդիպումը խոստումնալից էր, քանի որ նախանշվեց նոր` «Էլեկտրոնային հանրային կառավարում» մագիստրոսական և սերտիֆիկատային համատեղ ծրագրերի իրականացումը: