Ոչ ֆորմալ ուսուցման ծրագիրը ԵՄՀ-ում

Եվրասիա միջազգային համալսարանի նախագծերի կառավարման կենտրոնը Աշխատանքի և սոցապ նախարարությանը կից գործող Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի հետ համատեղ ս/թ. մարտի 27-ից մայիսի 31-ը իրականացրել է «Կրթությունից աշխատաշուկա» խորագրով 15 ժամ տևողությամբ ոչ ֆորմալ ուսուցման ծրագիր:
Ծրագիրն անցկացվել 3 խմբերում. առաջինում ընդգրկված են եղել ԵՄՀ թվով 28 տարբեր կուրսերի ուսանողներ, երկրորդ և երրորդ խմբերում` ԵՄՀ վարժարանի 10-րդ դասարանի հումանիտար և տնտեսագիտական հոսքերի թվով 44 աշակերտներ:
Ծրագիրն իր մեջ ներառում էր հետևյալ թեմաները.
- մասնագիտական կողմնորոշում և աշխատաշուկա
- ինքանաճանաչում, ինքնազարգացում
- քննադատական, ստեղծագործական մտածողություն
- շփում. հաղորդակցման հմտություններ
- բանակցելու արվեստ
- համոզում և համոզմունք
- արդյունավետ թիմի ստեղծում
- առաջնորդություն
- կոնֆլիկտի լուծում և այլն
Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվեցին վկայականներ, և կնքվեց հուշագիր` հետագա համագործակցության համար, որը նպատակ ունի նպասել աշակերտների կողմից մասնագիտության գիտակցված ընտրությանը, ինչպես նաև աշխատաշուկայում համալսարանի ուսանողների մրցունակության բարձրացմանն ու առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելուն:


















