«Քայլ առաջ» նախագիծ
Եվրասիա միջազգային համալսարանում իրականացված «Քայլ առաջ» ծրագիրը, որի շրջանակներում Երևանի տարբեր դպրոցների շուրջ 70 պատանիների մասնակցությամբ մարտի 1-ից մինչեւ մայիսի 31-ը կազմակերպվեցին դասընթացներ, ավարտվեց:
Արդյունքներն ամփոփվեցին Աղվերանում կայացած եռօրյա համաժողովի ընթացքում: Ծրագիրը մշակել էին Լեհաստանից, Լատվիայից և Բրազիլիայից հրավիրված մասնագետներ: Այն կոչված էր զարգացնելու հայ պատանիների գործնական հմտությունները, նրանց առավել պատրաստելու բուհում ուսանելուն: Մասնագետները դասընթացների շրջանակներում պատանիներին հնարավորություն ընձեռեցին ինքնաբացահայտվել և գնահատել սեփական կարողությունները` կողմնորոշելով նրանց հետագայում որակյալ և մրցունակ մասնագետներ դառնալուն: Եվրասիա միջազգային համալսարանն ակնկալում է, որ ծրագիրը լինելու է շարունակական:


















