«Քայլ առաջ» ամառային դպրոց
Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանը հուլիսի 5-ից 25-ը կազմակեպում է «Քայլ առաջ» ամառային դպրոց, որը նախատեսված է վարժարանի դիմորդների համար:
Ամառային դպրոցի շրջանակներում իրականացվելու են թրեյնինգներ «Թիմային աշխատանք», «Ստեղծագործական մտածողություն», «Քննադատական մտածողություն» թեմաներով, աշակերտները մասնակցելու են բանավեճերի և անգլերենի ակումբներին, ինչպես նաև մասնակիցների համար կազմակերպվելու են մասնագիտական հանդիպումներ և այցեր համապատասխան մասնագետների կողմից: Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցության վկայական, որը կհանդիսանա նրանց առաջին քայլը դեպի վարժարան:


















