Վերջին երկու ամիսների ընթացքում Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները և Եվրասիա վարժարանի աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատմությանը, մշակույթին և ազգային առանձնահատկություններին: Համալսարանը հյուրընկալեց “ԱՅՍԵԿ” միջազգային երիտասարդական կազմակերպության միջոցով Հայաստան ժամանած կամավոր Վերա Չանգին, ով ուսանողների և աշակերտների համար իրականացրեց փափուկ հմտությունների և անգլերենի զարգացմանը միտված նախագծեր:
Չինացի կամավորը Հայաստանից հեռացավ վառ հիշողություններով և այժմ արդեն իրականացնում է նմանատիպ ծրագրեր Եգիպտոսում:


















