Գրանցվիր այցի համար
Եվրասիա միջազգային համալսարանը յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում կազմակերպում է բաց դռների օր: Այս օրը մեզ կարող է այլցելել յուրաքանչյուր ոք, ով հետաքրքված է բուհի կրթական քաղաքականությամբ: Օրվա ընթացքում մեր կողմից հյուրընկալվող անհատները կարող են ծանոթանալ
- մեր բուհի կառուցվածքին,
- մեր կրթական ընդհանուր փիլիսոփայությանը,
- մեր կողմից իրականացվող կրթական ծրագրերին,
- բուհի ստորոբաժանումներին (ակադեմիական գնահատման և որակի ապահովման, հետազոտության և զարգացման, կարիերայի, արտաքին կապերի կենտրոններին, ամբիոններին և այլն) և այդ ստորաբաժանումների աշխատակիցներին,
- բուհի համագործակիցներին,
- բուհի հետ սերտ կապեր ունեցող ծնողական համայնքի ներկայացուցիչներին,
- բուհի շրջանավարտներին,
- բուհի հիմնադիրների խորհդի անդամներին և այլն:
Այս օրվա ընթացքում մենք կապեր կհաստատենք Ձեզ հետ, սիրով կտրամադրենք մեր մասին Ձեզ հետաքրքրող տեղեկատվություն:
Սպասում ենք Ձեզ դարին համընթաց միասին քայլելու ակնկալիքով: Ավելին
|
|
|


















