Այցելություն Եվրասիա միջազգային համալսարան:
Եթե ցանկանում եք այցելել մեր համալսարան բաց դռների օրը, խնդրում ենք հետևել այս հղմանը նախօրոք գրանցվելու նպատակով: Ձեր այցելության կազմակերպման հետ կապված ցանկացած հարցերի առաջացման դեպքում կարող եք կապ հաստատել մեր հասարակայնության հետ կապերի պատասխանատուի հետ հետևյալ էլ. հասցեով՝ info@eiu.am, կամ հեռ.-ով՝ (+374 10) 24 94 38:
Սա ամենալավ տարբերակն է տեսնելու և համոզվելու, թե ինչ ենք մենք առաջարկում: Գրանցվեք ցանկացած օր երկուշաբթիից մինչև ուրբաթ: Ձեզ հնարավորություն կընձեռնվի ներկա լինել բուհում ընթացող դասաժամերի, զրուցել բուհում սովորող ուսանողների հետ, անձամբ հանդիպել դասախոսների հետ, կամ զրուցել ընդունող հանձնաժողովի անդամների հետ:
Ասացեք մեզ, թե ինչ եք ակնկալում ԵՄՀ կատարած Ձեր այցելությունից:
Հետաքրքված եք, թե ուսանողներն ինչու են ընտրել Եվրասիա միջազգային համալսարանը՞: Սա լավագույն հնարավորությունն է տեսնելու, թե ով է լինելու Ձեր համակուրսեցին: Անհատական ճանաչողական օրերի նման, այս ճանաչողական օրերը հնարավորություն են տալիս Ձեզ ներկա գտնվել բուհում ընթացող դասաժամերի, շրջել համալսարանում, հանդիպել սովորող ուսանողների, զրուցել ընդունող հանձնաժողովի հետ: Քանի որ այս օրերին կարելի է ԵՄՀ-ի առօրյային ավելի մանրամասն ծանոթանալ, ժամանակացույցն այնքան ճկուն չէ, որքան անհատական ճանաչողական օրերինը:
Մասնագիտական կողմնորոշման զրույցներ:
Դուք արդեն գիտեք` ինչ եք ցանկանում սովորել բուհում, թե՞ դեռ չեք կողմնորոշվել և ինչ-որ մեկի խորհրդի կարիքն ունեք: Ավագ դպրոցի աշակերտները և այն աշակերտները, ովքեր ցանկանում են ուսանել ԵՄՀ-ում կարող են անձամբ հանդիպել մեր դասախոսներին: Հանդիպումների հայտի համար պետք է տեղեկացնել առնվազն մեկ շաբաթ առաջ: Յուրաքանչյուր այցելության ընթացքում կարող եք հանդիպել առավելագույնը 3 դասախոսի: Մենք կկազմակերպենք Ձեր հանդիպումը Ձեզ հետաքրքրող ակադեմիական ոլորտի մասնագետի հետ: Փոխարենը, Ձեզանից ակնկալում ենք հարցեր, որոնք կցանկանայիք ուղղել մեր դասախոսներին:
Ի գիտություն.
հանդիպումները կախված են դասախոսների ծանրաբեռնվածությունից և ենթակա են փոփոխության:
Հատուկ իրադարձություններ և դասախոսություններ
Որպեսզի շուկայի պահանջներին համահունչ շրջանավարտներ ունենանք, մենք համագործակցում ենք բազմաթիվ առաջադեմ կազմակերպությունների հետ: Մենք ԵՄՀ ենք հրավիրում խոսնակների, որպեսզի իրենց գիտելիքներն ու փորձը կիսեն մեր ուսանողների հետ: Գրեթե ամեն շաբաթ ԵՄՀ-ում կազմակերպվում են միջոցառումներ: Դուք կարող եք համատեղել ԵՄՀ Ձեր այցելությունը և նոր գիտելիքներ ստանալու հնարավորությունը` մասնակցելով ԵՄՀ-ում կազմակերպված միջոցառումներին:
|
|
||


















