ԵՄՀ ինքնությունը
Եվրասիա միջազգային համալսարանը հայաստանյան նորանկախ իրականության մեջ հիմնադրվեց որպես կրթական բարեփոխումների իրականացմանը միտված հաստատություն: Այն Բոլոնիայի գործընթացի շրջանակներում դարձավ կրեդիտային համակարգը ներդնող առաջատար բուհերից մեկը:
Մեր կրթական փիլիսոփայությունն ենթադրում է կրթական քաղաքանություն, որի արդյունքում
- եվրոպական կրթական արժեքները դառնում են գործառույթային
- անհատականացված կրթությունը բնորոշում է բուհի կրթության որակը
- համագործակցային մեթոդները և բուհի կրթական արժեքները բնորոշում են անհատականացված կրթությունը
- բուհում սովորողները դառնում են ոչ միայն լավագույն մասնագետներ, այլև կայանում են որպես անհատներ:
Անհատականացված կրթությունը ռազմավարական նշանակություն ունի բուհի համար: Այն ուղղակի նպատակ չէ, այլ բուհում մատուցվող կրթության որակի, բավանդակության ստեղծման էական միջոց:
Համագործակցային մեթոդների կիրառումը բուհում և բուհի կրթական արժեքներով ձևավորված բուհական յուրահատուկ մշակույթն այն էական նախապայմաններն են, որոնք իրական են դարձնում անհատականացված կրթությունը:
Մեր առաքելությունը
Համալսարանն իր առաքելությունն է համարում.
- Ապահովել մատչելի կրթություն` ազգային և միջազգային չափանիշներին համապատասխան:
- Իրականացնել բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթություն` նպատակաուղղված աշխատաշուկայի պահանջներին և կարիքներին:
- Ստեղծել համագործակցային միջավայր կրթության շահառուների համար` նպաստելով արդիական գիտելիքների, հմտությունների և կարողությունների փոխանցմանն ու տարածմանը:
- Ուսանողների մոտ զարգացնել սովորելու հմտություններ, ինչպես նաև պատրաստակամություն ընդունելու նորը և անընդհատ կատարելագործվելու, նպաստելով գլոբալացվող և անընդհատ փոփոխվող միջավայրում վերջիններիս մրցունակության ապահովմանը: Այս առումով առաջնային է ուսանողների մոտ ԵՄՀ հիմնարար արժեքների զարգացումը (հարատև կրթություն, առաջնորդություն, մարտահրավեր, թիմային աշխատնք, ստեղծագործական մտածողություն):
- Իրականացնել հետազոտություներ` ուղղված կրթության բովանդակության արդիականացմանը, միջազգայնացմանը, ինչպես նաև համալսարանի անընդհատ զարգացմանը:
- Իրականացնել ՀՀ սոցիալ-տնտեսական առաջընթացին և միջազգայնացմանը միտված հիմնարար և կիրառական հետազոտություններ:
- Բուրգի բոլոր մակարդակներում ստացված արդյունքներին հաղորդակից դարձնել հասարակական լայն շրջանակների` տարածելով ձեռք բերված դրական փորձն ու գիտելիքը:
Մեր տեսլականը
Վերարտադրել փոփոխությունների պատրաստակամ, սոցիալապես պատասխանատու բանիմաց անհատների, որոնք կդառնան նորի և նորարարության ներմուծող հասարակություն, կլինեն մրցունակ և ընդօրինակելի:
Մեր արժեքները
Եվրասիա միջազգային համալսարանը կրթական համայնք է, ուր գնահատվում է ստեղծագործական մտածողությունը, նորարարությունն ու նախաձեռնողականությունը: Թիմային ուղղորդված աշխատանքի միջոցով բուհը մինչ օրս կարողացել է դիմակայել կրթական և տնտեսական ոլորտում առաջացած մարտահրավերներին` երբեմն դրանք ընդունելով սիրով և համարելով անընդհատ աճի երաշխիք: Մենք նախընտրում ենք առաջնորդության և գերազանցության ճանապարհը` սերմանելով, զարգացնելով բուհի հիմնարար արժեքները ներքին շահակիցների շրջանակներում: Ապրելով հարափոփոխ դարաշրջանում` մենք գիտակցում ենք, որ անընդհատ աճն ու կատարելագործումը և, ընդհանրապես, հարատև կրթությունը դարի պահանջն է: Փոքրաթիվ լսարանները և ուսանող-դասախոս թվի ցածր հարաբերակցությունը, բուհում հնարավորություն է ստեղծում համագործակցային մեթոդների կիրառման միջոցով անհատապես ճանաչելու ուսանողներին` զարգացնելով ուսանողների թիմային աշխատանքի հմտությունները, ապահովելով առաջնորդության հնարավորություններ, զարգացնելով ստեղծագործական, վերլուծական մտածողություն և այլն: Այսպիսով, ԵՄՀ արժեքներն են.

Համոզված ենք, որ Եվրասիա միջազգային համալսարանը մրցունակ Հայաստանում ավելի մեծ ներուժ կունենա իր առաքելության իրականացման համար: Մենք համոզված ենք, որ այն անհատները, ում ճանապարհում ենք որպես Հայաստան երկրի կառուցողներ, բուհին անուղղակիորեն կվերադարձնեն իր առաքելությունն իրականացնելու ավելի մեծ ներուժ և նորանոր անհատներ կայացնելու ավելի կատարյալ հնարավորություններ:
















