engarm



Համալսարանում գործող հասարակական կազմակերպությունները.

Հայաստանում աշխատանքի ընդունվելու համար...

 

 

 

Էրազմուս Մունդուս ծրագիրը կներկայացնի կոնսորցիումի կոորդինատոր Գեորգ-Ավգուստ համալսարանի աշխատակիցը

 

Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական հանձնաժողովը մեկնարկել է «Էրազմուս Մուն­դուս» Գործողություն 2 ծրագիրը, որի նպատակն է խթանել հա­մա­­գոր­ծակ­ցությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, ընդլայնել ուսանողների, դասախոսների և հետազոտողների միջև փոխանակումները, աջակցել շարժունակությանը հատկապես ոչ ԵՄ անդամ երկրներից դեպի ԵՄ անդամ պետություններ:

 

Ծրագրի կոնսորցիումը ընդգրկում է 19 ԵՄ անդամ և ոչ ԵՄ անդամ պետությունների առաջատար համալսարանները, իսկ որպես ծրագրի համակարգող հանդես է գալիս Գերմանիայի Գեորգ-Ավգուստ համալսարանը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են Երևանի պետական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսա­րա­նը, Երևանի պետական բժշկական հա­մալ­սարանը:

Ծրագիրը մանրամասնորեն կներկայացնի ծրագ­րի համակարգող Կ. Մաչադոն ս.թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 13:30 Երևանի պետական բժշկա­­­կան համալսարանում, նույն օրը` ժամը 15:30 Եվրասիա միջազգային համալ­սա­րա­նի դահլիճում, դեկտեմբերի 20-ին` ժամը 14:30 ԵՊՀ Պա­լեան­նե­րի անվան դահլիճում:

 

Մուտքն ազատ է ՀՀ բոլոր բուհերի ուսանողների, պրոֆեսորադասախոսական և գիտաման­կա­վար­ժական կազմերի համար:

 

 



Վերջին փոփոխություն 16.12.2011 21:40 Տպել էջը