engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.

Անցկացվեցին Եվրասիա վարժարանի աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ

 

 


 

Ժողովրդավար և թափանցիկ կառավարման համակարգի ներդրման և զարգացման, ինչպես նաև ապագա իր ձայնին պահանջատեր երիտասարդի կայացման նպատակով Եվրասիա վարժարանը յուրաքանչյուր տարի անցկացնում է աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ` կիրառելով քվեարկության դասական բոլոր պահանջները: 2011թ. դեկտեմբերին նշանակված ընտրությունները ևս աչքի էին ընկնում իրենց պատրաստվածությամբ` թեկնածուների առաջադրում, քարոզարշավ, դեբատներ, քվեատուփեր և քվեաթերթիկներ, ընտրացուցակներ, լիազոր անձինք և իհարկե  ընտրված նախագահ: Բայց ամեն ինչի մասին ավելի հանգամանալից:

 

Դեկտեմբերի 9-ին նախագահի թեկնածուներ տնտեսագիտական հոսքի 11-րդ դասարանի աշակերտուհի Մնացականյան Աննան, նույն հոսքի 10-րդ դասարանի աշակերտներ` Նիկոլյան Արմանը և Միրզախանյան Սուրենը, հանդես եկան իրենց նախընտրական ծրագրերով: Աննան իր առաջնահերթություններում շեշտադրել Էր աշակերտական ժամանցի կազմակերպումը, մանկատներ այցելություններն ու օգնությունը, ֆինանսական աջակցություն վարժարանում սովորող աշակերտներին և այլն:



 

Արմանը շեշտադրել Էր  մարդկային արժեքները, առողջական խնդիրները (հակածխախոտային ու հակաալկոհոլային միջոցառումների կազմակերպում), այցելություններ մշակութային օջախներ և այլն:

 

Սուրենի հիմնական նպատակը մեկ խոսքով` “…աշակերտների աշխարհայացքի ձևավորումն է”:

 

 

Դեկտեմբերի 12-ին` 9:30-ից մինչև 15:30-ը, անցկացվեցին ընտրություններ: Ապա ամփոփելով արդյունքները` 86 լրացված քվեաթերթիկներից 10 ճանաչվել է անվավեր, որից 33 տրվել է Աննայի օգտին: Այսպիսով Եվրասիա վարժարանի 2011-2012 ուս. տարվա աշակերտական խորհրդի նախագահ ընտրվել է Մնացականյան Աննան:

 



Շնորհավորում և հաջողություն ենք մաղթում Աննային այս պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու համար: