Եվրասիականներն Աղավնաձորում
Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի աշակերտներն իրենց ձմեռային հերթական հանգիստն անցկացրեցին Աղավնաձորի հյուրընկալ հանգստյան տներից մեկում: Նախաձեռնությունն ուներ հիմնականում ուսուցողական առաքելություն:

Եվրասիականները ոչ միայն իրենց հանգիստն էին վայելում, այլ նաև իրենց ակտիվ մասնակցությունն էին ցուցաբերում «Ստեղծագործական արհեստանոց» խորագրով ծրագրում ներառված մի շարք թրեյնինգներին, ինչպիսիք են` «Մեր ապագան մեր ձեռքերում է», «Ինչպես ենք պատկերացնում կրթությունը», «Թիմում դերաբաշխում և առաջնորդի ընտրություն» և այլն:

Երեք օրերի ընթացքում աշակերտները պարբերաբար հանձնարարություններ էին ստանում, աշխատում էին թիմերով և այդ աշխատանքների համար ստանում միավորներ, որոնց արդյունքում պետք է ընտրվեին թիմերի առաջնորդները: Աշակերտների համար հետաքրքիր ժամանց ապահովելու նպատակով կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ` թենիսի առաջնութուն, մաֆիա, կինոդիտում, ինչպես նաև այց դեպի Ծաղկաձորի անգին զարդ Կեչառիս եկեղեցի:
Երևան վերադարձի ճանապարհին տեղի ունեցավ միավորների ամփոփում, զրույց-քննարկում «Ձեռքբերումներ և բացթողումներ» թեմայով: Աշակերտներն ակնկալում են, որ նման նախաձեռնությունները կունենան շարունակական բնույթ:















