engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.


«Բացահայտի՛ր վիրտուալ աշխարհը… ԱՊԱՀՈՎ»


Փետրվարի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Ապահով համացանցի միջազգային օրը:


Մայքրոսոֆթ ընկերությունը «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում և Վորլդ Վիժն Հայաստանը` «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի շրջանակում փետրվարի 7-ին համատեղ անցկացրեց «Բացահայտի´ր վիրտուալ աշխարհը... ԱՊԱՀՈՎ» խորագրով միջոցառումների շարք:

 

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ «Համացանցից անվտանգ օգտվելու միջոցներ» թեմայով բաց քննարկում, «Անվտանգ համացանց» թեմայով աշակերտական բանավեճ և «Համացանցը և ԵՍ» և «Համացանցի օգտագործման կանոներն ինձ համար» թեմաներով մրցույթների ամփոփում և մրցանակաբաշխության արարողություն:

 

Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի սաները  նույնպես մասնակցում էին  այս միջոցառմանը: Ներկայացված էր թվով  10  նախագիծ, որոնց պատրաստմանը մասնակցել էին 14 աշակերտներ /աշակերտներից ոմանք աշխատել են թիմով/: Մհեր Երզնկանյան, Սվետլանա Եղիազարյան, Սուրեն Միրզախանյան, Վարդան Ջանազյան, Էմիլյա Սարգսյան, Տաթևիկ Գրիգորյան և Քրիստինե Դեմիրճյան, Աննա Ազիզյան, Արթուր Աֆրիկյան, Վարսիկ Եփրեմյան, Լյուսի Բիչախչյան, Արտակ Գևորգյան, Իգոր Միրզախանյան, Տիգրան Գևորգյան: Նախագծերից 4-ն արժանացան մրցանակների.

1. Սուրեն Միրզախանյան /X դասարան/-ամենաուրախ նախագիծ,

2. Վարդան Ջանազյան /X դասարան/-խրախուսական մրցանակ, ներկայացված 51 նախագծերից միակը, որն առաջարկվեց ներկայացնել Կիպրոսում կայանալիք միջազգային մրցույթին:

3. Էմիլյա Սարգսյան /XII դասարան/-խրախուսական մրցանակ,

4. Տաթևիկ Գրիգորյան և Քրիստինե Դեմիրճյան /XI դասարան/-խրախուսական մրցանակ:

Չնայած Աննա Ազիզյանի /X դասարան/ նախագիծը ոչ մի մրցանակի չարժանացավ, բայց Մայքրոսոֆթ ընկերության և Վորլդ Վիժնի կողմից նրանից  խնդրեցին համաձայնություն նախագիծն օգտագործել տարբեր միջոցառումների ժամանակ իր իսկ հեղինակային իրավունքով:

 

Շնորհավորում ենք մեր սաներին:


Աշխատանքները ներկայացված են ստորև.

 

Աննա Ազիզյան.pptx

Արթուր Աֆրիկյան.pptx

Մհեր Երզնկանյան.pptx

Սվետլանա Եղիազարյան.pptx

Վարդան Ջանազյան.pptx
Վարսիկ Եփրեմյան.pptx

 

Մյուս աշխատանքները տեսնելու համար, հետևեք հետևյալ հղմանը` http://www.youtube.com/user/EurasiaIU/videos