engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.

 

    

 


Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարան

 

 

Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի հետ համատեղ և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (UITE) աջակցությամբ իրականացնում է “Էլեկտրոնային բիզնես” մագիստրոսական ծրագիրը: Ծրագիրը  նպատակ ունի  լրացնել ՀՀ աշխատաշուկայում «Էլեկտրոնային բիզնես»-ի մասնագետների ներկայումս նկատվող պակասը, ընդլայնել գործող կազմակերպությունների ասպարեզը և խթանել  էլեկտրոնային բիզնեսով  զբաղվող  նոր ընկերությունների ստեղծմանը:

 


 


Էրազմուս Մունդուս ծրագիր



ԵՄՀ-ն, առաջին անգամ 2011 թ. Էրազմուս Մունդուս (Գործողություն 2) ծրագրի կոնսորցիումի շրջանակներում իր ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության, արտասահմանյան բուհերում սովորելու, վերապատրաստվելու նպատակով կրթաթոշակներ ստանալու հնարավորություն կընձեռի, ինչպես նաև նույն  ծրագրի շրջանակներում կընդունի միջազգային ուսանողներ:   

Հայաստանից այս տարի հաղթող կոնսորցիումի մեջ ներգրավվելու և ծրագրին մասնակցելու հնարավորություն են ստացել երեք բուհ` Երևանի պետական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը:

Կոնսորցիումը կոորդինացվում է Գերմանիայի GEORG AUGUST UNIVERSITÄT GÖTTINGEN-ի կողմից: