
Ուսուցման որակը ԵՄՀ-ում
Եվրասիա միջազգային համալսարանի կրթական սկզբունքները, մեթոդները, արժեքները ուղղված են ուսանողների ստեղծագործական և վերլուծական մտածողության, ինքնաբացահայտման, նպատակասլացության, նախաձեռնողականության և լավագույն արդյունքի ձգտելու հմտությունների զարգացմանը:
Գիտելիքի հասարակության (knowledge society) պարադիգմայի ստեղծումը հենց այն ժամանակաշրջանում, որում ապրում ենք, պատահական չէ: Գիտելիքը միայն դասավանդողի մենաշնորհը չէ: Այն ամենուր է, իսկ ուսանողը տեղեկատվության և գիտելիքի մերօրյա «հեղեղում» վստահելի աղբյուրներից տեղեկատվություն ստանալու և կիրառելու, արագ կողմնորոշվելու հմտությունների կարիքն ունի:
Եվրասիա միջազգային համալսարանի յուրաքանչյուր ուսանողի որակյալ կրթությունը
- կրթություն ստանալու անսահմանափակ հնարավորությունների առկայության,
- ուսանողի կողմից այս հնարավորությունների գիտակցման ու կիրառման,
- ուսանողի` թիմային աշխատանքի արժևորման և թիմում աշխատելու կարողության
երեք հիմնական նախապայմանների առկայության վերջնարդյունք է, որոնցից երկուսն ուղղակիորեն առնչվում են ուսանողի անձին և հանդիսանում վերջինիս ստացած կրթության հիմնական արդյունքներ, որոնցից նա կարող է ստեղծել այլ` իր համար էական նշանակություն ունեցող արդյունքները:
|
|
|












