engarm



Համալսարանում գործող հասարակական կազմակերպությունները.

Հայաստանում աշխատանքի ընդունվելու համար...

 

Վարքականոններ

Ուսանողները պետք է դրսևորեն հասարակական նորմերին համապատասխան վարքագիծ, ցուցաμերեն ԵՄՀ-ի կանոնադրությամբ ամրագրված պահանջները կատարելու պատրաստակամություն: ԵՄՀ-Ն խուսափում է այն մարդկանցից, ովքեր կանխամտածված կամ ոչ կանխամտածված խախտում են համալսարանի կարգ ու կանոնը: Էթիկայի հետ կապված պաշտոնական որոշումները կայացվում են ռեկտորատի նիստում:
ԵՄՀ-ի ամբողջ անձնակազմը պետք է հետևի համալսարանի կարգուկանոնին`ուշադրություն դարձնելով փակցված գրառումներին: Լսարաններում և միջանցքում պետք է կրթական չափանիշներին համապատասխան լռություն պահպանվի: Դաս չունեցող ուսանողները, դասախոսները,աշխատակազմը, այցելու-ներն ու հյուրերը պետք է խուսափեն միջանցքում մնալուց:Ուսումնական գործընթացին խանգարող(այդ թվում նաև բջջային հեռախոսի) աղմուկն արգելվում է:Այն ուսանողները, ովքեր հաճախում են դասերին, պետք է անհատապես հետևեն այն էթիկայի կանոններին, որ դասախոսը ներկայացրել ու պահանջել է կիսամյակի սկզբում: Լսարանի կարգ ու կանոնի խախտումը կհանգեցնի էթիկական զգուշացումներ ստանալուն:ԵՄՀ-ն հուսով է, որ էթիկական և բարոյական վարքի դրսևորումը չի խանգարի համալսարանի ակտիվության և վարկանիշի բարձրացմանը: Ծխելը խստիվ արգելվում է համալսարանի տարածքում: Ուսանողներին, համալսարանի գիտամանկավարժական, վարչական կազմի անդամներին և այցելուներին ու հյուրերին չի թույլատրվում ծխել շենքի ներսում, աստիճաններին, վերելակում կամ մարզա-համալիրում (չնայած այն μացօթյաէ): ԾԽԵԼ թույլատրվում է միայն ծխելու տարածքում: Ծխելու տարածքը գտնվումէ դրսում` համալիրին կից: Ուսանողների պատասխանատվությունը μարձրացնելուև խաղաղ ու հանգիստ միջավայրում սովորելու պայմաններ ստեղծելու նպատակով ուսանողը և դասախոսները պետք է օգտվեն ժամացույցից (համալսարանումչի հնչում դպրոցական սթափեցնող զանգը, այլ դասամիջոցը ազդարարվում էերաժշտությամμ, որի ընդհատումը նախանշում է դասի սկիզբը):
Վերջին փոփոխություն 29.06.2010 11:01 Տպել էջը