engarm



Համալսարանում գործող հասարակական կազմակերպությունները.

Հայաստանում աշխատանքի ընդունվելու համար...

Ինչպես ենք սովորում

Եվրասիա միջազգային համալսարանն իր ուսանողների համար ստեղծում է ազատ կրթվելու հնարավորություն: Երբ ուսանողի` կրթվելու տարածությունն (միջավայրը, որում ուսանողը կրթություն է ստանում) անսահմանափակ է, նա ինքնուրույն է դառնում, կարողանում առաջին հերթին սեփական ուժերով ստեղծել իրեն անհրաժեշտ գիտելիքներ և այդ գիտելիքներն առանց դժվարությունների վերածել արդյունքի` ունենալ հեղինակային գիտական աշխատանքներ, մշակել և իրականացնել հետազոտական, սոցիալական և այլ ծրագրեր, լինել պատրաստված, հմուտ աշխատակից: Սա հնարավոր է, երբ ուսանողն ունի համացանցից օգտվելու հնարավորություն ու հմտություններ, երբ նրան դաավանդում են գիտակ, հմուտ, պատրաստակամ, սիրալիր դասախոսներ, փորձագետներ, երբ նա կարող է օգտվել գրադարանային հարուստ ռեսուրսներից (ԵՄՀ գրադարանում, այլ գրադարաններում, էլեկտրոնային գրադարաններում), մանրամասն խորհրդատվություն ստանալ սեփական կարիերան կառուցելիս, հետազոտություններ իրականացնելիս  և այլն:

Այնուամենայնիվ, կրթվելու անսահմանափակ հնարավորություններ ունենալը բավարար չէ: Ուսանողի որակյալ կրթության առաջին նախապայմանը հենց ինքն է` իր անձը: Առանց եռանդի ու աշխատասիրության, աշխատասեր լինելու ցանկության, կրթությանը պատասխանատվությամբ վերաբերվելու, ոչնչի հնարավոր չէ հասնել, եթե, անգամ, կրթվելու հնարավորություններն առավելագույնս ապահովված են և ուսանողի ուսումնական միջավայրն անթերի է: 

Բացի կրթվելու անսահմանափակ հնարավորությունների առկայությունը և ուսանողի անձը, որակյալ կրթության անհերքելի նախապայման է նաև ուսանողի` թիմում աշխատելու կարողությունը: Ուսանողն իր կրթական հաջողությունները հազարապատկելու հնարավորություն ունի, եթե թիմի անդամ է, որի շրջանակներում աշխատանքի և դերերի բաժանումը հստակ է ու արդյունավետ, նպատակները` հասկանալի: Դասապրոցեսի, և, առհասարակ, կրթություն ստանալու ընթացքում թիմային աշխատանքը, թերևս, ամենակարևոր գործոններից է, որն ապահովում է փորձի, գիտելիքի փոխանակումը և արդյունավետ հաղորդակցվելու, ստեղծագործելու, վերլուծական, առաջնորդության, հետազոտական, արագ կողմնորոշվելու և խնդիրներ հաղթահարելու հմտությունների յուրացումը: Ըստ տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված մի շարք հետազոտությունների, բոլոր հմտությունները, որոնք փոխանցվում են ԵՄՀ ուսանողներին, այսօր գործատուների կողմից աշխատակից ընտրելու հարցում համարվում են առաջնային:

 

Վերջին փոփոխություն 29.06.2010 10:55 Տպել էջը