engarm



Համալսարանում գործող հասարակական կազմակերպությունները.

Հայաստանում աշխատանքի ընդունվելու համար...

Ուսուցման մեթոդները ԵՄՀ-ում

Մեր ուսուցման միջավայրն ինտերակտիվ է: Մեր լսարաններում ուսուցման մեթոդն այն կարևոր միջոցն է, որով իրական ենք դարձնում դասախոս-ուսանող, ուսանող-դասախոս, ուսանող-ուսանող փոխազդեցությունը:

Մեր դասախոսն ազատ է մեթոդների ընտրության հարցում, բայց այդ ընտրությունը չի կարող կամայական բնույթ կրել: Նա հաշվի է առնում

  • ուսուցման նպատակները և խնդիրները, բովանդակությունը,
  • ուսուցման նյութի քանակը և բարդությունը,
  • ուսանողների պատրաստվածության մակարդակը,
  • ուսանողների շահագրռվածությունը,
  • ուսանողների տարիքն ու աշխատունակությունը,
  • ուսումնական ժամաքանակը,
  • ուսուցման նյութատեխնիկական ու կազմակերպական պայմանները,
  • այլ դասախոսների կողմից կիրառվող մեթոդները նույն ուսանողների նկատմամբ,
  • դասախոս-ուսանող հարաբերությունների կարևորությունը,
  • լսարանում ուսանողների թվաքանակը,
  • դասախոսի պատրաստվածության մակարդակը:

Մեզ համար հստակ է, որ չկա դեպի արդյունավետ լսարանային միջավայրի ձևավորումը տանող միակ ճանապարհ, և որևէ մեթոդ չի կարող համարվել միակ ճշմարիտը: Մեր դասախոսն ազատ է կիրառել ոչ թե մեթոդն ամբողջությամբ, այլ դրա տարրեր, կամ միացնել տարբեր մեթոդական հնարներ:

Տե’ս

  • Թիմային աշխատանքը կամ լսարանային խճանկարը (puzzle) մեր լսարանում
  • Դասախոսությունը մեր լսարանում
  • Զրույցը մեր լսարանում
  • Բանավեճը մեր լսարանում
  • Դեբատը մեր լսարանում
  • Դերային խաղը մեր լսարանում

 Թիմային աշխատանք կամ լսարանային խճանկար (puzzle)

ՙԽճանկար՚ անվանումն ինքնին նկարագրում է մեթոդը: Մենք համագործակցային թիմերով միևնույն թեմայի շուրջ աշխատում են առանձին ուղղություններով: Բոլորիս թիմերի գործունեության արդյունքները միավորվում են ու դառնում մեր լսարանի սեփականությունը: Նյութը, որը մենք ուսումնասիրվում ենք հատվածաբար կամ տարբեր կողմերից, ամբողջանում է, երբ միավորում ենք թիմային աշխատանքների արդյունքները: Մենք հանդես ենք գալիս և՛ սովորողի, և՛ սովորեցնողի դերերում: Երբ մեր լսարանում թիմային աշխատանք ենք իրականացնում

  • որոշումներն արագ են կայացվում,
  • տեսական գիտելիքներով լուծվում են կոնկրետ խնդիրներ,
  • մտածում ենք ստեղծագործաբար,
  • զարգացնում ենք մեր գիտական երևակայությունը,
  • ակտիվ ենք ունկնդրում,
  • համագործակցում ենք թիմում,
  • ինքնադրսևորվում ենք վստահ ու համարձակ:

 

Ավելին

 

 

Վերջին փոփոխություն 29.06.2010 10:57 Տպել էջը