
Մեր ձեռքը դարի զարկերակին է:
- մենք գիտենք թիմում աշխատել և համագործակցել,
- մեր որոշումները արագ են կայացվում և լինում նպատակային,
- մենք կարողանում ենք ստեղծագործաբար որոշումներ կայացնել աննախադեպ իրավիճակներում,
- մենք տեսական գիտելիքներով լուծում ենք գործնական խնդիրներ,
- մենք մտածում ենք ստեղծագործաբար,
- մենք ունենք գիտական երևակայություն,
- մենք վստահ ու անկաշկանդ ենք ինքնադրսևորվում,
- մեր ինքնաճանաչողությունը և աշխարհաճանաչողությունն անընդհատ են,
- մենք գնահատում ենք ինքնակրթությունը,
- մենք ակտիվ լսելու կարողություն ունենք,
- մենք սիրում ենք քննարկել ու վերլուծել,
- մեր բանավոր և գրավոր խոսքը հարուստ է և զարգացած,
- մենք հանդուրժող ենք տարբեր հայացքների ու մոտեցումների նկատմամբ,
- մենք վստահում ենք մեր ուժերին,
- մենք կարողանում ենք կենտրոնանալ խնդրի լուծման վրա,
- մենք հմուտ հռետոր ենք,
- մենք փորձառու ենք ու կարողանում ենք պահպանել, հարստացնել մեր ձեռք բերած փորձը,
- մենք կարողանում ենք վերլուծել իրավիճակները և կանխատեսել վտանգները:
Մենք հասկանում ենք մեր առավելություններն ու թերությունները, քանի որ համալսարանը, որում ուսանում ենք արժևորում է - առաջընթացը
- ուսուցման համագործակցային մեթոդները,
- ստեղծագործական միտքը
- ջերմ փոխհարաբերությունները:
|
|
||


















