engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.

 

Եվրասիա միջազգային համալսարանի հյուրատունը  հանդիսանում է Համալսարանի տնտեսական ստորաբաժանումներից մեկը:
Հյուրատան գույքը և միջոցները հանդիսանում են համալսարանի սեփականությունը:
Հյուրատունը նախատեսված է ակադեմիական և ընդհանուր օգտագործման համար:
Հյուրատունը գտնվում է Ազատության 24/2 հասցեում,Եվրասիա միջազգային համալսարանի կենտրոնական շենքի 3-րդ հարկում:
Հյուրատունը աշխատում է շուրջօրյա:
Հյուրատան պատասխանատուն և աշխատակիցների համակարգողը հանդիսանում է կառավարիչը, որը նշանակվում է հայտարարված մրցույթում հաղթող մասնակիցներից մինչև 3 տարի ժամկետով ռեկտորի հրամանով:
Հեռակա ուսուցման դասընթացների անցկացման նպատակով հյուրատան աշխատանքները պետք է զուգակցվեն  դասընթացների անցկացման ժամանակացույցին, որպեսզի հնարավոր լինի այնտեղ բնակեցնել հանրապետության հեռավոր շրջաններից սովորող ուսանողներին` նշված ժամանակահատվածում այն չտրամադրելով այլ այցելուների:
Ակադեմիական նպատակով օգտագործելու դեպքում հյուրատնից անվճար կարող են օգտվել համալսարանի հետ համագործակցող դասախոսները և ուսանողները, միջազգային  կրթական, բարեգործական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, սփյուռքի դպրոցների աշակերտները և համալսարանների ուսանողները:
Համալսարանի ուղղակի նպատակներով  հյուրատունը  չօգտագործելու ժամանակահատվածում այն կարող  է շահագործվել որպես կոմերցիոն հյուրատուն:
Օտարերկրյա զբոսաշրջության նպատակով օգտագործման դեպքում հյուրատան վարչակազմը  կարող է  կատարել լրացուցիչ ծառայություններ` օդանավակայանում դիմավորման, հյուրերի փոխադրման, էքսկուսիաների անցկացման, սննդի ապահովման և այլ գործառույթներ:
Անհրաժեշտության դեպքում հյուրատան վարչակազմը կարող է հյուրերի սպասարկման նպատակներով օգտվել համալսարանի ենթակառույցներից:
Միջազգային համաժողովների մասնագետներն ունեն հյուրատնից օգտվելու առաջնահերթություն: