Գրադարան
ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
- Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանն ունի տեղեկատու և մասնագիտական գրականություն` իրավագիտության, տնտեսագիտության, լեզվաբանության, մանկավարժության վերաբերյալ, ինչպես նաև գրադարանում առկա են գեղարվեստական գրքեր` հայերեն և օտար լեզուներով: Համալսարանը ստանում է թերթեր և ամսագրեր: Ֆոնդը համալրվում է նաև պահանջվող գրականության էլեկտրոնային տարբերակներով:
- Եվրասիա միջազգային համալսարանն անդամակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների Կոնսորցիումին (ՀԳԷԿ) և հնարավորություն ունի օգտագործելու տրամադրվող պաշարները` EBSCO և այլն: Միջգրադարանային բաժնույթից օգտվելու համար համալսարանը պայմանագրեր ունի նաև Հայաստանի Ազգային գրադարանի, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի հետ:
ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
- Գրադարանից օգտվելու իրավունք ունեն Եվրասիա միջազգային համալսարանի և վարժարանի բոլոր ուսանողները, աշխատակիցները, այլ անձիք, ովքեր ունեն համալսարանի ռեկտորի հատուկ թույլտվությունը:
- Հազվագյուտ և արժեքավոր գրքերը, տեղեկատու հրատարակությունները, միջգրադարանային բաժնույթով ստացված գրքերը սպասարկվում են միայն ընթերցասրահում:
- Սպասարկված գրքերի և այլ տպագիր նյութերի ժամկետը սահմանում է գրադարանավարը` ելնելով գրքի նկատմամբ ունեցած պահանջարկից:
- Գիրքը կորցնելու կամ փչացնելու դեպքում ընթերցողը պարտավոր է գրադարանին վերադարձնել նույն գիրքը կամ փոխարինել մեկ այլ գրքով, որը գրադարանավարի կողմից կճանաչվի համարժեք:
ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
Օգտակար Հղումներ
Գրադարանում առկա գրքերի թեմատիկ ցանկ
|
|
||


















