
![]()
Եվրասիա միջազգային համալսարանի և Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության հասարակական կազմակերպության (ՀԿ) համատեղ ջանքերով հիմնված 'Ժողովրդավարության զարգացման ռեսուրս կենտրոնի' հիմնական նպատակներն են`
- նպաստել երիտասարդների գիտելիքների ավելացմանը ժողովրդական արժեքների և գործընթացների վերաբերյալ` խթանելու պատասխանատու քաղաքացիության ձևավորմանը,
- ընդլայնել երիտասարդների մտահորիզոնն ու գիտակցումը Հայաստանում և աշխարհում առկա խնդիրների վերաբերյալ,
- զարգացնել վերլուծական մտածողությունը, աշխատություններ և հետազոտական պլաններ գրելու հմտությունները, ինտերնետային որոնում կատարելու կարողությունները և անգլերեն լեզվի գիտելիքները,
- խթանել քաղաքացիական ակտիվությունը և համայնքային ներգրավվածությունը:
|
|
|












