engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.

 

Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների ամբիոնը ձևավորվել է համալսարանի հիմնադրմանը զուգահեռ` 1996թ-ին:

 

Նորաստեղծ ամբիոնը, սկզբնապես ունենալով սակավաթիվ ուսանողներ, տարեցտարի ավելացրել է նրանց թիվն իր արդյունավետ և խոր մասնագիտական որակների շնորհիվ:

 

ԵՄՀ-ի օտար լեզուների ամբիոնն սպասարկում է օտար լեզուների, կառավարման և իրավագիտության ամբիոններին: Ամբիոնի դասախոսները վերոնշյալ երեք ամբիոնների ուսանողներին դասավանդում են հայոց լեզու, ռուսաց լեզու, անգլերեն, իսկ օտար լեզուների ամբիոնում` նաև իսպաներեն` որպես երկրորդ օտար լեզու: Ամբիոնում մշակվել է հատուկ անգլերենի 2 դասընթաց, որոնք համապատասխանաբար դասավանդվում են կառավարման և իրավագիտության ամբիոնների ուսանողներին:


Ամբիոնը շնորհում է բակալավրի և մագիստրոսի աստիճան: Երկու ծրագրերն էլ պետականորեն հավատարմագրված են:

 

Այժմ, երբ Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն ինտեգրվում է եվրոպական միջազգային կառույցներին, խիստ կարևոր է օտար լեզուների իմացությունը ցանկացած մասնագիտության տեր մարդու համար: Ուստի` նման մասնագետներ պատրաստելուն են ուղղված օտար լեզուների ամբիոնի աշխատանքները: