engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.

Բակալավրիատ

 

Իրականացվում է  բակալավրիատի առկա և հեռակա ուսուցում: Առկա ուսուցման տևողությունը 4 տարի է, իսկ հեռակա ուսուցմանը` 5 տարի:

 

Մասնագիտացումներն են. 

  • Մանկավարժություն
  • Բանասիրություն
  • Էլեկտրոնային լրագրություն

 

Բակալավրիատի բոլոր դիմորդները պետք է ունենան հայերենի և անգլերենի իմացություն ավագ դպրոցի XI, XII դասարանի մակարդակով: Այն դիմորդները, ովքեր ընդունելության քննություններից ստանում են 20 միավոր (100 հնարավոր միավորից), ընդունվում են ԵՄՀ:

Դիմորդները պետք է հանձնեն փաստաթղթերի հետևյալ փաթեթը.

  • դիմում-հայտ և դիմորդի փաթեթ
  • դպրոցն ավարտելու ատեստատը կամ ուսումնարանի, քոլեջի, բուհի դիպլոմը (բնագիր կամ նոտարի կողմից հաստատված պատճեն)
  • ուսումնարանի, քոլեջի կամ բուհի դիպլոմի միջուկ (բնագիր կամ նոտարի կողմից հաստատված պատճեն)
  • անձնագրի պատճեն
  • 4 լուսանկար (3x4)
  • 5000 ՀՀ դրամ՝ որպես ընդունելության աշխատանքների կազմակերպման և ծառայությունների մատուցման վարձավճար (անվերադարձ):

Ցանկացած դիմում, որը կընդունվի օգոստոսի 30-ից հետո, կքննարկվի միայն թափուր տեղերի առկայության դեպքում: Դիմորդները մասնակցում են ընդունելության քննություններին, հարցազրույցներին և մշակութային միջոցառումներին՝ ըստ ուսումնական մասի ներկայացրած ժամանակացույցի: Ընդունող հանձնախումբը մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը հայտարարում է  ընդունելության արդյունքները: Ընդունելության նույնիսկ նվազագույն պահանջները բավարարելը չի նշանակում ընդունվել համալսարան:

 

Ընդունելության քննություններն անցկացվում են երկու փուլով` հուլիսի 21-25-ը և օգոստոսի 21-25-ը: Ընդունելության կարգի մասին առավել մանրամասն տեղեկանալու համար մի հապաղեք դիմել ԵՄՀ ընդունող հանձնաժողով: