
Իրավագիտության ամբիոնն ստեղծվել է 1996թ-ին: Այն հանդիսանում է համալսարանի հիմնարար և կարևոր ամբիոններից մեկը:
Իրավագիտության ամբիոնի նպատակներն են.
- ուսանողների և իրավապահ մարմինների միջև ստեղծել համագործակցության այնպիսի պայմաններ, որոնց միջոցով ուսանողը գործնականում կտիրապետի իրավապահպան մարմինների գործունեության առանձնահատկություններին
- ուսանողների համար ապահովել գիտահետազոտական պատշաճ մակարդակ և մասնագիտական գիտելիքներ
- կազմակերպել գիտական սեմինարներ, գիտաժողովներ ամբիոնի դասախոսների և այլ կազմակերպությունների` հեղինակություն վայելող իրավաբանների մասնակցությամբ
- կազմակերպել սեմինարներ, կլոր սեղաններ հասարակական, տնտեսության, բիզնեսի ոլորտի անվանի մարդկանց մասնակցությամբ
- համագործակցել այլ բուհերի համապատասխան ամբիոնների հետ` մշտապես ապահովելով խորհրդատվություն դասավանդվող առարկաների և օգտագործվող դասագրքերի վերաբերյալ:
Ամբիոնը շնորհում է բակալավրի և մագիստրոսի կոչումներ:

















