Բակալավրիատ
Բակալավրիատի բոլոր դիմորդները պետք է ունենան հայերենի և անգլերենի իմացություն ավագ դպրոցի XI, XII դասարանի մակարդակով: Այն դիմորդները, ովքեր ընդունելության քննություններից ստանում են 20 միավոր (100 հնարավոր միավորից), ընդունվում են ԵՄՀ:
Մասնագիտացումներն են.
- Քրեաիրավական
- Քաղաքացիաիրավական
- Պետաիրավական
- Միջազգային իրավական
Դիմորդները պետք է հանձնեն փաստաթղթերի հետևյալ փաթեթը.
- դիմում-հայտ և դիմորդի փաթեթ
- դպրոցն ավարտելու ատեստատը կամ ուսումնարանի, քոլեջի, բուհի դիպլոմը (բնագիր կամ նոտարի կողմից հաստատված պատճեն)
- ուսումնարանի, քոլեջի կամ բուհի դիպլոմի միջուկ (բնագիր կամ նոտարի կողմից հաստատված պատճեն)
- անձնագրի պատճեն
- 4 լուսանկար (3x4)
- 5000 ՀՀ դրամ՝ որպես ընդունելության աշխատանքների կազմակերպման և ծառայությունների մատուցման վարձավճար (անվերադարձ):
Ցանկացած դիմում, որը կընդունվի օգոստոսի 30-ից հետո, կքննարկվի միայն թափուր տեղերի առկայության դեպքում: Դիմորդները մասնակցում են ընդունելության քննություններին, հարցազրույցներին և մշակութային միջոցառումներին՝ ըստ ուսումնական մասի ներկայացրած ժամանակացույցի: Ընդունող հանձնախումբը մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը հայտարարում է ընդունելության արդյունքները: Ընդունելության նույնիսկ նվազագույն պահանջները բավարարելը չի նշանակում ընդունվել համալսարան:
Ընդունելության քննություններն անցկացվում են երկու փուլով` հուլիսի 21-25-ը և օգոստոսի 21-25-ը: Ընդունելության կարգի մասին առավել մանրամասն
տեղեկանալու համար մի հապաղեք դիմել ԵՄՀ ընդունող հանձնաժողով:
Ամբիոնում դասավանդվող առարկաները՝
ԸՆԴՀԱՆՈւՐ ՀՈւՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Փիլիսոփայության հիմունքներ
- Քաղաքագիտության հիմունքներ
- Էկոլոգիայի հիմունքներ
- Տրամաբանություն
ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն
- Քաղաքացիական պաշտպանություն
- Համակարգչից օգտվելու հմտություններ
- Տնտեսագիտության հիմունքներ
ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Պետության և իրավունքի տեսություն 1
- Պետության և իրավունքի տեսություն 2
- ՀՀ Սահմանադրական իրավունք 1
- ՀՀ Սահմանադրական իրավունք 2
- Քաղաքացիական իրավունք 1-ընդհանուր մաս
- Քաղաքացիական իրավունք 2-հատուկ մաս
- Քաղաքացիական դատավարություն 1
- Քաղաքացիական դատավարություն 2
- Քրեական իրավունք-հանցագործություն
- Քրեական իրավունք-պատիժ
- Քրեական իրավունք-հատուկ մաս
- Քրեական դատավարություն 1
- Քրեական դատավարություն 2-հատուկ մաս
- Կրիմինալիստիկա 1
- Կրիմինալիստիկա 2
- Աշխատանքային իրավունք
- Հռոմեական մասնավոր իրավունքի հիմունքներ
- Վարչական իրավունք
- Հարկային իրավունք
- Մաքսային իրավունք
- Նախադեպային իրավունք
- Ֆինանսական իրավունք
- Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Վարչական դատավարություն
- Մարդու իրավունքների հիմունքներ
- Եվրոպական իրավունք
- Միջազգային հանրային իրավունք
- Միջազգային և եվրոպական մասնավոր իրավունք
- Դատական հոգեբուժություն
- Դատական բժշկություն
- Մարդու իրավունքների եվրոպական դատարան
- Իրավապահ մարմինները ՀՀ-ում
- Ընտանեկան իրավունք
ԸՆՏՐՈՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն
- Մտավոր սեփականության իրավունք
- Պայմանագրային իրավունք
- Ապացույցների տեսությունը քրեական դատավարությունում
- Իրավաստեղծ գործունեության հիմունքներ
- Իրավական վերլուծություն և գրավոր հմտություններ
- Պետության և իրավունքի տեսության հիմնախնդիրներ
- Միջազգային առևտրային իրավունք
- Միջազգային տնտեսական կառույցներ
- Բաժնետիրական իրավունք
- Նախաքննության հիմնախնդիրները ՀՀ-ում
- Բիզնես և կոմերցիոն իրավունք
- Քրեակատարողական իրավունք
- Բանկային իրավունք
- Միջազգային պայմանագրային իրավունք
- Կրիմինոլոգիա


















