engarm
Լսարանում ուսումնառության որ գործոնն եք առավել կարևորում.

Հեռակա-հեռավար ուսուցում

 

ԵՄՀ-ի նպատակներից է հեռակա ուսուցման համակարգում հեռավար կրթական նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով բարձրացնել ուսուցման արդյունավետութունը, նպաստել, որ ուսումնական հաստատությունից հեռու ուսանողները, այդ թվում լեզվական, առողջական և այլ պատճառներով բարձրագույն կրթություն ստանալու սահմանափակ հնարավորություններ ունեցող անձինք համակարգված գիտելիքներ ստանան:

 

Հեռավար ուսուցման գործընթացի ապահովման համար ավանդական տեղեկատվական ռեսուրսների հետ մեկտեղ օգտագործվում են հեռավար ուսուցման ժամանակակից միջոցներ, ինչպիսիք են` էլեկտրոնային դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները, ուսումնական տեսաֆիլմերը, տեսաժապավենները, աուդիո ձայնագրությունները, համակարգչային ծրագրերը և այլն: Անհրաժեշտության դեպքում դասախոսները խորհրդատվություն են անցկացնում այն մարզային կենտրոններում, որտեղ գերակշռում են հեռակա համակարգում սովորող ուսանողները:

 

Հեռակա ուսուցման համակարգում ուսուցումը 5 տարի է, և 240 կրեդիտը բաշխվում է 10 կիսամյակների միջև: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակով` յուրաքանչյուրը 4 շաբաթ տևողությամբ: Հեռակա ուսուցման ուսպլաններում առարկաները համապատասխանում են բակալավրիատի առկա ուսուցման ուսպլանի առարկաներին` նույն մոդուլներով և կրեդիտներով, բացի ֆիզիկական դաստիարակություն առարկայից: Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողն ուսումնական պլանի համաձայն հանձնում է անհատական /դասախոսի խորհրդատվությամբ/ և ինքնուրույն աշխատանքներ:

Ընդունվելու համար անհրաժեշտ է փաստաթղթերի հետևյալ փաթեթը.

  • դիմում-հայտ և դիմորդի փաթեթ
  • դպրոցն ավարտելու ատեստատը կամ ուսումնարանի, քոլեջի դիպլոմը (բնագիր կամ նոտարի կողմից հաստատված պատճեն)
  • ուսումնարանի կամ քոլեջի դիպլոմի միջուկ (բնագիր կամ նոտարի կողմից հաստատված պատճեն)
  • անձնագրի պատճեն
  • 4 լուսանկար (3x4)